Ալմոուրոլ դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմոուրոլ դղյակ
Castelo de Almourol
Նկարագրություն
Տեսակդղյակ և մշակութային ժառանգություն
Վարչական միավորPraia do Ribatejo?[1]
ԵրկիրՊորտուգալիա
Կառուցված1171 (1171)
ԿառուցողԳուալդիմ Պաիս (ճարտարապետ)
Շինանյութգրանիտ
Բարձրություն18
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Ընթացիկ վիճակազգային հուշարձան
Ընթացիկ
սեփականատեր
Պորտուգալիայի Հանրապետություն
Կայքcm-vnbarquinha.pt:88/pt/conteudos/floatingNav/visitar/
Քարտեզ
Քարտեզ
 Castelo de Almourol Վիքիպահեստում

Ալմոուրոլ դղյակը միջնադարյան կառույց է, գտնվում է Տախո գետի մի փոքր կղզու վրա, Պորտուգալիայի Կենտրոնական շրջանի կենտրոն Վիլա Նովա դե Վարկինյա քաղաքից 4 կմ հեռավորության վրա է։ Դղյակը պատկանել է Տամպլիեր ասպետներին և պորտուգալական ռեկոնկիստայի ժամանակ օգտագործվել է որպես հենակետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմոուրոլ դղյակ

Ժայռոտ կղզյակը, որի վրա գտնվում է Ալմոուրոլը, հնուց ռազմավարական նշանակություն է ունեցել՝ վերահսկելով գետով անցնող ջրային ճանապարհը։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ առաջին ամրություններն այստեղ կառուցվել է մ. թ. 1-ին դարում։ Հետագա դարերում այս վայրում ամրություններ են ունեցել ալանները, վեսթգոթերը, մավրերը։

Հայտնի է, որ երբ Պորտուգալիայի առաջին արքա Ալֆոնսու 1-ին Էնրիկեշի զորքերը 1129 թվականին հայտնվել են այս հողերում, կղզու վրա մավրիտանական ամրոց է եղել[2]։

Ներկայիս դղյակը կառուցել են տամպլիերները 1160-1171 թվականներին։ 1312 թվականին տամպլիերների միության լուծարումից հետո դղյակը դատարկվել է։

19-րդ դարում ռոմանտիկ հայրենասերները վերականգնել են դղյակը, որը, սակայն, շատ քիչ ընդհանուր բան ուներ դղյակի միջնադարյան նախատիպի հետ[3]։ Այդուհանդերձ, 1910 թվականին այն ներառվել է Պորտուգալիայի ազգային հուշարձանների ցանկում։ 1940-1950-ականներին այն վերակառուցվել է՝ որպես երկրի դիկտատոր Սալասարի նստավայրերից մեկը։

Այցելուների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմուորոլ դղյակն այցելուների համար բաց է ամեն օր՝ բացառությամբ հունվարի 1-ի, Զատկի օրվա, մայիսի 1-ի և դեկտեմբերի 25-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.wikilovesmonuments.org.pt/
  2. http://www.allcastles.ru/portugal/almourol.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմոուրոլ դղյակ» հոդվածին։