Ալլա Չերկասովա
| Ալլա Չերկասովա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 5, 1989 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Հասակ՝ | 165 սանտիմետր |
| Քաշ | 75 կգ |
Ալլա Կոնստանտինովնա Չերկասովա (ուկրաիներեն՝ Алла Константиновна Черкасова, մայիսի 5, 1989, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, 2018 թվականի աշխարհի և 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1989 թվականին Լվովում։ Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Լենինգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի մագիստրատուրան։
Նրա մարզիչը եղել է Անդրեյ Պիստունին։ 2010 թվականին Ալլան դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նույն թվականին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ուկրաինացի մարզուհին գրավել է 11-րդ տեղը։ 2017 թվականին Ալլան կրկին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
2019 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ[1]։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած մայրցամաքային առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում Ալլան բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է բելառուս մարզուհի Աննա Սադչենկոյին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Տոկիոյում XXII ամառային օլիմպիական խաղերում բարձր սպորտային արդյունքների հասնելու, նվիրվածության և հաղթանակի կամքի համար 2021 թվականին արժանացել է Արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի շքանշանի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Женский хет-трик: сборная Украины по борьбе выиграла три золота на чемпионате Европы» (ռուսերեն). www.unian.net. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алла Черкасова – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Չերկասովա, Ալլա (UKR)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Չերկասովա» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 5 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լվով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- Ուկրաինացի ըմբշամարտիկներ
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ