Ալիչե Պարիզի (իտալերեն՝ Alice Parisi, դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1], Տիոնե դի Տրենտո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացիֆուտբոլիստուհի, «Ֆիորենտինա» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան[2]։ Նախկինում խաղացել է իտալական «Տրենտո», «Բարդոլինո», «Տավանիակո», «Սասուոլո» թիմերում[3]։ Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում[4], որի կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականի հուլիսին՝ մասնակցելով Մեքսիկայի կանանց ազգային հավաքականի դեմ մրցախաղին։ Հաջորդ տարում Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի՝ իր տարեկիցների առաջնությանը, նվաճել մայրցամաքի չեմպիոնուհու տիտղոսը, ընդ որում՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ դարձել է վճռորոշ գոլի հեղինակ։
Այնուհետև մասնակցել է Եվրոպայի կանանց 2009 թվականի առաջնության որակավորման և եզրափակիչ փուլերի մրցաշարերին[5], աշխարհի կանանց 2011 թվականի առաջնության և Եվրոպայի կանանց 2013 թվականի առաջնության որակավորման փուլերի խաղերին[6]։