Jump to content

Ալիշեր Յուսուպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիշեր Յուսուպով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 27, 1998(1998-11-27)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Ուրգենչի մարզ, Խորեզմի մարզ, Ուզբեկստան

Ալիշեր Յուսուպով (ուզբ.՝ Alisher Yusupov, նոյեմբերի 27, 1998(1998-11-27)[1], Ուրգենչի մարզ, Խորեզմի մարզ, Ուզբեկստան), ուզբեկ ձյուդոիստ[2][3], 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2023 և 2024 թվականների աշխարհի առաջնությունների անհատական մրցումների մեդալակիր, 2022 թվականի ամառային ասիական խաղերի մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուպովը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 2017 թվականի մինչև 21 տարեկանների Ասիայի առաջնությունում և հինգերորդը նույն տարի աշխարհի պատանեկան առաջնությունում՝ 100 կիլոգրամ քաշային կարգում։ 2018 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Ասիայի մինչև 21 տարեկանների առաջնությունում։

2023 թվականին հաղթել է Տաշքենդի «Մեծ սաղավարտի» մրցաշարում[4]։

2023 թվականին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ 100 կգ քաշային կարգում։ Երրորդ տեղի համար պայքարում հաղթել է ճապոնացի մրցակցին՝ Կոկորո Կագեուրային։

Չինաստանում 2022 թվականի ամառային ասիական խաղերում 100 կգ-ից բարձր քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար պայքարում հաղթելով ճապոնացի Հյուգա Օտային։ Ուզբեկստանի հավաքականի կազմում խառը թիմային մրցաշարում նա նույնպես բրոնզե մեդալ է նվաճել։

2024 թվականի գարնանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում Ալիշերը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Երրորդ տեղի համար պայքարումհա ղթել է կուբացի մրցակցին՝ Էնդի Գրանդային։

2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Ալիշերը նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար պայքարում հաղթելով ճապոնացի մարզիկ Տացուրի Սաիտոյին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympic.uz/oz/licensees/7236
  2. «Alisher Yusupov IJF Profile» (English). IJF.org. Վերցված է 2021-10-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Alisher Yusupov Judoinside Profile» (English). judoinside.com. Վերցված է 2021-10-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «JudoInside - Alisher Yusupov Judoka». www.judoinside.com. Վերցված է 2024-06-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշեր Յուսուպով» հոդվածին։