Ալիշա Լեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ալիշա Լեման
20160319 U17W GERSUI 9186.jpg
Քաղաքացիությունը Flag of Switzerland.svg Շվեյցարիա[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1999(1999-01-21)[2][3] (24 տարեկան)
Ծննդավայր Tägertschi, Բեռն, Շվեյցարիա
Հասակ 1,65 ± 0,001 մետր[2]
Դիրք հարձակվող

Ալիշա Լեման (գերմ.՝ Alisha Lehmann, հունվարի 21, 1999(1999-01-21)[2][3], Tägertschi, Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Ասթոն Վիլլա» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Յանգ Բոյզ» ակումբում։ 2018 թվականի օգոստոսին նա պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի հետ։ «Մրճահարների» մարզիչ Մեթ Բերդը տպավորված է եղել Լեմանի խաղով Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը հյուրընկալվել է Շվեյցարիայի կողմից[4][5]։ 2019 թվականի ապրիլին այն բանից հետո, երբ Ալիշան խփել է 8 գոլ և օգնել ակումբին դուրս գալ Անգլիայի գավաթի եզրափակիչ, «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ը  երկարաձգել է նրա պայմանագիրը[6]։

2021 թվականի հունվարի 27-ից, մինչև մրցաշրջանի ավարտը, Լեմանը խաղացել է  «Էվերթոն»-ի կազմում»[7]։ Մրցաշրջանի ավարտին Ալիշան դարձել է «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստ»[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմանը Շվեյցարիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հոկտեմբերին։ Նա իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում խփել է 2018 թվականի մարտի 2-ին՝ Կիպրոսի կանանց գավաթի Ֆինլանդիայի դեմ խաղում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմանը բիսեքսուալ (երկսեռական)  է[10],  նա նախկինում հարաբերությունների մեջ է եղել Շվեյցարիայի հավաքականի մեկ այլ խաղացող Ռամոնա Բախմանի հետ[11][12]։ Նա այժմ հանդիպում է «Ասթոն Վիլլա»-ի  բրազիլացի խաղացող Դուգլաս Լուիսի հետ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.zestvine.com/alisha-lehmann-swiss-footballer/
  2. 2,0 2,1 2,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 Babesdirectory — 2020.
  4. «Alisha Lehmann: West Ham Ladies sign Swiss striker»։ BBC Sport։ 6 August 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-17-ին։ Վերցված է 16 December 2018 
  5. Frith Wilf (7 August 2018)։ «West Ham Women land Swiss striker Alisha Lehmann»։ She Kicks։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-07-ին։ Վերցված է 16 December 2018 
  6. «Alisha Lehmann: West Ham forward extends her deal with the club»։ BBC Sport։ 6 April 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-10-ին։ Վերցված է 8 April 2019 
  7. «Alisha Lehmann joins Everton on loan | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին։ Վերցված է 2021-01-27 
  8. «Alisha Lehmann: Aston Villa sign West Ham United forward»։ 30 June 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին։ Վերցված է 3 July 2021 
  9. Dominik Erb։ «Schweizerinnen rehabilitieren sich für Auftaktniederlage»։ www.football.ch։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին։ Վերցված է 2021-10-12 
  10. Britain's Youngest Football Boss (TV Documentary) (Series 1, Episode 4 ed.)։ BBC Three։ 17 January 2019։ Արխիվացված է օրիգինալից 21 February 2020-ին։ Վերցված է 11 August 2022 
  11. «Alisha Lehmann on Instagram: "Ramona and I have decided to go different ways in life, we made the decision together. I want to thank Ramona for 3 years full of love and…"»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2021-03-11 
  12. Santschi Stephan (9 October 2018)։ «Alisha Lehmann and Ramona Bachmann: inspired by love»։ Aargauer Zeitung։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-16-ին։ Վերցված է 16 December 2018 
  13. «Aston Villa players Alisha Lehmann and Douglas Luiz reveal they are dating» (անգլերեն)։ Marca։ 2021-11-22։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-31-ին։ Վերցված է 2022-01-21 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]