Ալիշան վարժարան
Արտաքին տեսք
| Ալիշան վարժարան | |
|---|---|
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1965 |
| Աշակերտներ | 1470 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Դամասկոս |
Ալիշան վարժարան, հայ կաթոլիկ վարժարան, հիմնվել է 1965 թվականին, Դամասկոսում։ 1967 թվականին կառավարության հրամանով փակվել են Սիրիայի բոլոր կաթոլիկ վարժարանները, այդ թվում՝ Ալիշան վարժարանը։ Վերաբացվել է 1972 թվականին՝ «Փարոս» անունով։ Ունի մանկապարտեզի («Ծաղկանց»), նախակրթարանի («Փարոս») և երկրորդականի («Լույս ճեմարան») բաժիններ։ 1989 թվականին ունեցել է 1470 աշակերտ, որոնց միայն 20 %-ն էր հայ։