Աստղաձոր, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայիԲացսար լեռան արևմտյան լանջերից՝ 2599 մ բարձրությունից։ Երկարությունը 16,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 43 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, մնացած մասերում՝ տաշտակաձև։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 43 մ³/վ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։