Ալիի և Նինոյի արձան (Բաթում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիի և Նինոյի արձան
Տեսակարձան և քանդակ
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԲաթում
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 2010
Քարտեզ
Քարտեզ

Ալիի և Նինոյի արձան, ճարտարապետական շինություն Վրաստանի Բաթում քաղաքում։ Մարմնավորում է Կուրբան Սաիդի համանուն ստեղծագործության հերոսներին՝ ադրբեջանցի պատանի Ալիին, որը սիրում էր վրացուհի Նինոյին։ Արձանի ճարտարապետը վրացի քանդակագործ Թամարա Կվեսիտաձեն է։ Յոթմետրանոց քանդակը նշանավորվում է նրանով, որ յուրաքանչյուր երեկո Ալիի և Նինոյի արձանները՝ յուրաքանչուր 10 րոպեն դիրքերը փոխելով, դանդաղ շարժվում են միմյանց ընդառաջ, այնքան ժամանակ, քանի դեռ չի միաձուլվել մեկ ամբողջություն։ Դրանից հետո սկսվում է հակառակ գործընթացը, այնուհետև՝ ամբողջովին նորը։ Հուշարձանը տպավորիչ կերպով լուսավորվում է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի ստեղծման գաղափարն սկիզբ է առել վրացուհի Նինոյի և ադրբեջանցի պատանի Ալիի սիրային պատմությունից։ Նրանք պատկանել են տարբեր ազգությունների և հավատների, ինչը նրանց ընտանիքները չէին կարող ընդունել[2]։ Իրենց կյանքի ընթացքում հերոսները, միախառնվելով մեկ ամբողջության մեջ, փորձել են հաղթահարել խոչընդոտները, որպեսզի լինեն միասին։ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ սիրահարներն ամուսնացել են։ Բայց վերջում հերոսը սպանվել է՝ հերոսուհու գրկում թողնելով կրտսեր դստերը[3]։ Կյանքի ողբերգությունն ընդամենը 10 րոպեի ընթացքում հաղորդվում է նրանց երկաթե կերպարանքներով, ինչը երեկոյան, կարծես, սիրո պար լինի։ Ուստի յոթ մետր երկարությամբ գիշերային լուսավորվող քանդակն անվանում են «Սիրո արձան»։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարան մոտ երկու տարի աշխատել է ճարտարապետական աշխատանքների վրա, իսկ 2007 թվականին քանդակը լիովին պատրաստ էր և հանրությանը ներկայացվել է Վենետիկ քաղաքի իտալական բիենալում։ Ավելի ուշ արձանը ցուցադրել են Լոնդոնում։ Այն մարդիկ, որոնք տեսել են այն շարժվելիս, բոլորը հավանել են։ Երկու արձանները 10 րոպեի ընթացքում դանդաղ շարժվում են միմյանց ընդառաջ՝ միաձուլվելով մեկ ամբողջության մեջ, այնուհետև դանդաղ միմյանցից բաժանվում և հեռանում են։ Սկզբում երևում է սիրահարների հանդիպում, հետո միմյանց համար ձգողություն, կրքոտ համբույր` բռնկված սիրո պես պոռթկումով, և վերջում՝ դրանց անխուսափելի անջատումն ու միմյանցից հեռացումը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Կվեսիտաձեն ոգեշնչվեց 1937 թվականին գրված «Ալի և Նինո» վեպն ընթերցելուց հետո։ Քանդակի տեղադրումից հետո որոշվել է «Տղամարդ և կին» քանդակի սկզբնական անունը փոխել «Ալի և Նինո»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sputnik. «Крутые скульптуры: "Али и Нино" в списке лучших» (ռուսերեն). sputnik-georgia.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Статуя любви в Батуми» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Скульптура Али и Нино в Батуми: трогательная история любви». Познавательно (ռուսերեն). 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.