Ալիենոր Ռուժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուժերը բողոքում է «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ժամանակ 2019 թվականի մարտի 15–ին

Ալիենոր Ռուժե (անգլ.՝ Aliénor Rougeot, հունվարի 22, 1999(1999-01-22), Էքս-ան-Պրովանս[1]), կանադացի կլիմայական արդարության ակտիվիստ[2][3][4]։ Ռուժեն Կանադայում մեծ հեղինակություն է վայելել որպես «Կլիմայի հարվածի» կազմակերպիչ[2]։ Տորոնտոյի դպրոցական դասադուլ հանուն կլիմայի շարժման առաջնորդ է, շարժում, որն ուսանողներին կոչ է անում ուրբաթ օրերին դասի չգնալ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեությունը սկսել է շատ փոքր տարիքում՝ իր համայնքի տարածքում կենսաբազմազանության կորստի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով[5]։ Ներգրավված է եղել նաև տեղի «Amnesty International» մասնաճյուղում, որտեղ ղեկավարում էր արշավներ՝ փախստականների ճգնաժամի մասին իրազեկվածության բարձրացման, Եվրոպայում միգրանտների և փախստականների համար արդարություն պահանջելու նպատակով[6]։

Կլիմայական արդարության ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիենոր Ռուժեն կազմակերպել է շարժումներ հանուն կլիմայի ևթա առաջնորդել է Կանադայի զանգվածային «դասավանդումը» Տորոնտոյի կլիմայի զանգվածային շարժմանը՝ համաշխարհային շաբաթ հանուն ապագայի շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերին, իրադարձություն, որը հազարավոր մարդկանց է ներգրավել դեպի «Քուինզ փարք»[3][7][8][9]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիենորը Կանադայում Տորոնտոյի համալսարանի տնտեսագիտության և հանրային քաղաքանության մասնագետ է[5] [10]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին «Toronto Life» ամսագրի կողիմից ճանաչվել է 50 ամենաազդեցիկ տորոնտոնացին[7]։ Նաև «Corporate Knights»–ի կողմից ճանաչվել է որպես «30 կայուն առաջնորդներից մեկը» 2019 թվականին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Meet the youth at the forefront of Canada's Fridays for Future movement»։ Ecojustice։ 24 April 2019։ Վերցված է 20 May 2020 
  2. 2,0 2,1 CBC (Sep 16, 2019)։ «'The world is so unsafe': Environmental activists pledge not to have kids»։ Canadian Broadcasting Company։ Վերցված է January 13, 2020 
  3. 3,0 3,1 Somos Christy (2019-09-20)։ «Meet the activist leading Ontario's youth climate strike movement»։ CTVNews (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13 
  4. 4,0 4,1 Emily Chan (2019-04-24)։ «Meet the youth at the forefront of Canada's Fridays for Future movement»։ Ecojustice (en-US)։ Վերցված է 2020-01-13 
  5. 5,0 5,1 Edwards Samantha (2019-11-29)։ «Climate justice activist Alienor Rougeot juggles strikes and school studies»։ NOW Magazine։ Վերցված է 2020-07-25 
  6. «Programme des Arts et des Sciences du Lycée Duby»։ 2016։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-25-ին 
  7. 7,0 7,1 «The 50 Most Influential Torontonians of 2019»։ Toronto Life (en-US)։ 2019-11-21։ Վերցված է 2020-01-13 
  8. «The new 'childfree': Fearful amid climate change, some young Canadians abandon plans to have children»։ Վերցված է 2020-01-13 
  9. «Reducing your own carbon footprint is great, but it won't save the planet unless governments and corporations step up | The Star»։ thestar.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13 
  10. Opinion Aliénor Rougeot in, Energy, July 26th 2019 Politics |։ «Aliénor Rougeot»։ National Observer (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13 
  11. «Youth rising: Meet 2019's top 30 under 30 sustainability leaders»։ Corporate Knights։ 2019-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին։ Վերցված է 2020-07-25