Jump to content

Ալեքսիոս Մոսելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Alexios Mosele (disambiguation)|Alexios Mosele
Ալեքսիոս Մոսելե
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 8-րդ դար
Դինաստիա Mosele?
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն

Ալեքսիոս Մոսելե ( հուն․՝ Ἀλέξιος Μωσηλέ </link> ) կամ Մուսուլեմ / Մուսել (Մուսուլեմ/Μουσελέ), 8-րդ դարավերջի բյուզանդական զորավար, ով ուներ հայկական ծագում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուզանդական կայսր Կոնստանտին VI-ի (հմմտ. 780–797 թթ.) ոսկե մետաղադրամը, որտեղ պատկերված են նա, նրա մայրը և գահակալ Իրենը։ Մոսելեն 790 թվականին զորակցել է Կոնստանտինին՝ ընդդեմ Իրենի, բայց բանտարկվելև կուրացավել է, երբ վերջինս բացարձակ իշխանության է հասել 792 թվականին։

Ալեքսիոսը հայկական ծագումով Մոսելե/Մուսել տոհմի առաջին հայտնի ներկայացուցիչն է[1]։ 790 թվականին նա Վիգլայի թիկնազորի հրամանատարն էր՝ լինելով այդ պաշտոնում նշանակված առաջին հայտնի անձը։ 790 թվականին, երբ Կոնստանտինը դավադրություն կազմակերպեց իր մոր դեմ՝ իշխանությունը զավթելու համար, հակառակություն առաջ բերեց արքունիքում, և այն բանից հետո, երբ Ստավրակիոսը բացահայտեց դավադրությունը և պատմեց Իրենին, վերջինս կարգադրեց տնային կալանքի ենթարկել Կոստանտինին, որից հետո հրամայեց պետության ու բանակի բոլոր ղեկավարներին՝ հավատարմության երդում տալ իրեն։ Դա հանգեցրեց հայ զինվորների ապստամբությանը։ Այդ տարվա սեպտեմբերին Աթենքի կայսրուհի-ռեգենտ Իրենը (հմմտ. 797–802) Ալեքսիոս Մոսելեին ուղարկեց հնազանդության բերելու հայկական թեմի զինվորներին, ովքեր հրաժարվել էին հավատարմության երդում տալ իրեն։ Հայերը բանտարկեցին իրենց զորավար Նիկեփորոսին, Մոսելեին հռչակեցին իրենց նոր հրամանատար և Կոստանդինին հռչակեցին որպես միակ կայսր։ Դրանից հետո Փոքր Ասիայի մյուս թեմերը ևս պաշտոնանկ արեցին իրենց հրամանատարներին և Կոստանդինին հռչակեցին միակ կայսր[2][3][4]։

Այնուհետև թեմերի զորքերը հավաքվեցին Բյութանիայում, որտեղ Իրենից պահանջեցին ազատել Կոնստանտինին դե ֆակտո տնային կալանքից։ Զորքերի ճնշման տակ Իրենն ազատեց որդուն։ Կայսր Կոնստանտինը ստանձնեց իշխանությունը, պաշտոնից հեռացրեց Իրենի խորհրդականներին և մեկուսացրեց նրան Կոստանդնուպոլսում գտնվող պալատում։ Կոնստանտինը ետ կանչեց իր դաստիարակին և զորավար Միքայել Լաչանոդրակոնի հետ նրան ուղարկեց հայկական թեմ, որպեսզի համոզվեն, որ հայերը` նրա հավատարիմ աջակիցները, երդվեն, որ Իրենին չեն ընդունի որպես կայսր[3]։ Մոսելեն Կոնստանտինի կողմից հաստատվեց որպես հայերի հրամանատար, իսկ ավելի ուշ կանչվեց Կոստանդնուպոլիս և արժանացավ պատրիկի տիտղոսի[2]։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ Կոստատինն ի վիճակի չէ արդյունավետ կառավարել կայսրությունը, և ռազմական հաջողությունները, որ ակնկալում էին նրան աջակցող զինվորները, իրականություն չդարձան։ 792 թվականի հունվարին նա ետ կանչեց մորը արտաքսումից, վերադարձրեց նրան իր տիտղոսներն ու համակայսրի պաշտոնը, և բանակից պահանջեց մեծարել նրան իր հետ միասին։ Այսպիսով՝ նա նրան հավասարազոր դարձրեց իր հետ իշխելու գործում, և հաջորդ հինգ տարիների ընթացքում Իրենը հատված ոսկե դրամների դիմերեսին հայտնվում է «Իրինա Ավգուստա (կայսրուհի)» մակագրությամբ, իսկ դարձերեսին Կոնստանտին Բասիլևս (կայսր) է։ Հայերը հերթական անգամ հրաժարվեցին ենթարկվել, նրանք չընդունեցին մոր և որդու համագահակալությունը և պահանջեցին Կոստանդնուպոլսից վերադարձնել Մոսելեին։ Չնայած Կոնստանտինը երաշխավորել էր վերջինիս անձնական անվտանգությունը, իր մոր՝ կայսրուհի Իրենի խորհրդով և խրախուսմամբ, նրան գանահարության ենթարկեց, դատապարտեց և բանտարկեց[2][3][4]։

Դրան անմիջապես հաջորդեց հենց անձամբ իր՝ կայսեր գլխավորած բյուզանդական բանակի աղետալի պարտությունը Մարսելեի ճակատամարտում բուլղարների դեմ։ Եվ քանի որ կայսերական բանակը դժգոհում էր, և նույնիսկ սովորաբար հավատարիմ թագմատան դավադրում էր՝ սպառնալով փոխարինել Կոնստանտինին, նա իր մոր և նրա ներքինի խորհրդական Ստավրակիոսի խորհրդով, Մոսելեին կուրացնել տվեց։ Կոստանդինի հորեղբորը՝ Նիկեփորոսին, որին թագմատիկ զինվորները ծրագրել էին կայսր դարձնել, նույնպես կուրացրեց, իսկ մյուս չորս հորեղբայրների լեզուները կտրել տվեց[2][3][4]։ Այս լուրն իմանալով՝ հայերը բացահայտ ապստամբություն բարձրացրին։ Նոյեմբերին նրանք ջախջախեցին Կոստանտինին հավատարիմ բանակին և պարտվեցին միայն 793 թվականի մայիսին վերջինիս գլխավորած արշավախմբի կողմից[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Garland, Lynda (1999). Byzantine Empresses: Women and Power in Byzantium, AD 527–1204. New York and London: Routledge. ISBN 978-0-415-14688-3.
  • Kaegi, Walter Emil (1981). Byzantine Military Unrest, 471–843: An Interpretation. Amsterdam: Adolf M. Hakkert. ISBN 90-256-0902-3.
  • Kazhdan, Alexander, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. New York and Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
  • Treadgold, Warren (1997). A History of the Byzantine State and Society. Stanford, California: Stanford University Press. ISBN 0-8047-2630-2.
  • Winkelmann, Friedhelm; Lilie, Ralph-Johannes; Ludwig, Claudia; Pratsch, Thomas; Rochow, Ilse (1999). «Alexios Musele(m) (#193)». Prosopographie der mittelbyzantinischen Zeit: I. Abteilung (641–867), 1. Band: Aaron (#1) – Georgios (#2182) (գերմաներեն). Berlin and New York: Walter de Gruyter. էջեր 58–59. ISBN 978-3-11-015179-4.