Ալեքսեյ Տուրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Տուրիկ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1995(1995-04-25) (28 տարեկան)
Ծննդավայր Moskovsky, Moskovsky Settlement
Դիրք հարձակվող

Ալեքսեյ Նիկոլաևիչ Տուրիկ (ապրիլի 25, 1995(1995-04-25), Moskovsky, Moskovsky Settlement), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան և հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլով զբաղվել Մերձմոսկվայի և Մոսկվայի սպորտային խմբակներում և ժամանակի ընթացքում հայտնվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում։ 2012 թվականից հանդես է եկել «Լոկոմոտիվի» երկրորդ կազմում երիտասարդական առաջնությունում, ընդամենը երկուսուկես մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։

2014 թվականին սկսել է խաղալ մեծահասակների մակարդակով Վորոնեժի «Ֆակել» ակումբում։ 2014/15 մրցաշրջանում դարձել է երկրորդ դիվիզիոնի տարածաշրջանային մրցաշարի հաղթող («Կենտրոն» գոտի), իսկ հաջորդ մրցաշրջանում խաղացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ «Ֆակելից» հեռանալուց հետո երկրորդ դիվիզիոնում հանդես է եկել «Արմավիրում», «ԿԱՄԱԶ»-ում և«Զենիթ-Իժևսկում»։ Իժևսկի ակումբի կազմում 2018/19 մրցաշրջանում խփել է 11 գոլ և իր գոտու ռմբարկուների շարքում գրավել երկրորդ տեղը։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է Հայկական «Նոյ» ակումբ[1]։ Հայաստանի առաջնությունում նորամուտի խաղը խաղացել է 2019 թվականի օգոստոսի 3-ին «Գանձասարի» դեմ՝ հանդիպման 57-րդ րոպեին փոխարինելով Դավիթ Մանոյանին[2]։ Մրցաշրջանի ընդամենը կեսում մասնակցել է Բարձրագույն խմբի 6 հանդիպման։ 2020 թվականի սկզբին տեղափոխվել է բելառուսական «Սմոլևիչի» ակումբ, որն իր դեբյուտային մրցաշրջանն անցկացրել Է Բելառուսի բարձրագույն լիգայում։ Տեղի էլիտայում նորամուտը տեղի է ունեցել մարտի 20-ին՝ երկրի գործող չեմպիոն «Դինամո Բրեստի» դեմ առաջին տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով[3]։

Հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային (15-19 տարեկան) պատանեկան հավաքականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Турик подписал контракт с армянским клубом «Ноа»
  2. «GANDZASAR VS. NOAH 1 — 1». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «Брестское «Динамо» в статусе чемпиона Белоруссии начало новый сезон с ничьей». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.