Ալեքսեյ Սազոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Սազոնով
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1953(1953-08-03) (70 տարեկան)
 
Պարգևներ
Order of the Condor of the Andes

Ալեքսեյ Սազոնով (ռուս.՝ Алексе́й Андре́евич Сазо́нов, օգոստոսի 3, 1953(1953-08-03)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1984 թվականին տնտեսական գիտությունների թեկնածու[1]։

1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1985 թվականից մինչև 1989 թվականը հանդիսացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժանմունքի ռեֆերենտ։
  • 1989 թվականից մինչև 1992 թվականը Կուբայում զբաղեցրել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության հյուպատոսի պաշտոնը։
  • 1993-1997 թվականներին Ղազախստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1997 թվականից մինչև 2000 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ առաջին դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2000-2004 թվականներին՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2004 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2012 թվականի փետրվարի 15-ից մինչև 2017 թվականի հուլիսի 26-ը Բոլիվիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2018 թվականի հունվարի 21-ից հանդիսանում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каталог РНБ
  2. «Указ Президента Российской Федерации от 15.02.2012 № 186 «О назначении Сазонова А. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Многонациональном Государстве Боливия»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Официальное опубликование правовых актов в электронном виде

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]