Ալեքսեյ Պոչտեննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Պոչտեննի
Ծնվել է1895
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 23, 1942(1942-02-23)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, նատյուրմորտ և գեղանկար
Պարգևներ
1-ին աստիճանի Գեորգիևյան խաչ 2-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ և 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Alexey Pochtennyi Վիքիպահեստում

Ալեքսեյ Պոչտեննի (ռուս.՝ Почтенный, Алексей Петрович, 1895, Խարկով, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1942(1942-02-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության հիմնադիր անդամ[1], բնանկարային գեղանկարչության լենինգրադյան դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Պոչտեննին ծնվել է 1895 թվականին, Խարկովում` կոշկակարի ընտանիքում։ Ռեալական դպրոցում սովորելիս նա հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Ե. Ագաֆոնովի մասնավոր գեղարվեստական ստուդիա։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ծառայել է հրետանիում. Իր խիզախության համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչ շքանշանի բոլոր չորս աստիճաններով։ 1922 թվականին մեկնել է Պետրոգրադ և ընդունվել է Վխուտեմաս։ Գեղանկարչություն է պարապել Ալեքսեյ Կարևի արվեստանոցում։ 1926 թվականին ավարտել է ինստիտուտը, ներկայացրել է իր դիպոմային աշխատանքը` «Լվացարարուհին» նկարը և «1925 թվական. Բողոք Բոգինսկու սպանության դեմ» էսքիզը[2]։

1928-1932 թվականներին եղել է «Նկարիչների շրջան» միության ցուցադրվող անդամ։ Նկարել է բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային և պատմահեղափոխական կոմպոզիցիաներ, զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ, գրաֆիկայի, ձևավորման աշխատանքներով և ինտերիերի նախագծմամբ։ 1932 թվականին նա դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության հիմնադիր անդամներից մեկը։ 1930-ականների վերջին Լենինգրադի կապի աշխատողների մշակույթի պալատի գլխավոր հանդիսասրահի համար նա հեղափոխական-պատմական թեմայով չորս պաննո է ստեղծել։ Դրանք են «1905 թվական. Արյունոտ կիրակի», «Լենինի ելույթը զրահապատ մեքենայից Ֆինլանդիայի կայարանում», «Սմոլնի. Հոկտեմբերյան խարույկներ», «Ձմռան փոթորիկ» աշխատանքները։

Հայրենական մեծ պատերազմի սկսվեուց հետո Ա. Պոչտեննին մնացել է Լենինգրադում։ Փետրվարի սկզբին նրան Լենինգրադից դուրս են բերել ծայրահեղ ծանր վիճակում։ Նա մահացել է 1942 թվականի փետրվարի 23-ին։

Ա. Պոչտեննու ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и с блокаду Ленинграда. — СПб, Петрополис, 2010. С. 200.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.27.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Подвиг века (1941—1945). Составитель Н. Паперная. Л., 1969. С. 376.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.296.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.1381, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Объединение «Круг художников». 1926—1932//Сост. О. Шихирева. Каталог. ГРМ. СПб, 2007. С. 179.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.27.
  • Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010. С. 199—201.