Ալեքսեյ Յանուկևիչ
Ալեքսեյ Յանուկևիչ | |
Կուսակցություն՝ | BPF Party? |
---|---|
Կրթություն՝ | Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 30, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ալեքսեյ Անտոնովիչ Յանուկևիչ (բելառուս․՝ Аляксе́й Анто́навіч Януке́віч, հուլիսի 30, 1976, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուս քաղաքական գործիչ, ԲԱՃ կուսակցության նախագահ 2009-2017 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Արտաքին տնտեսական գործունեության կառավարում մասնագիտությամբ, սովորել է ԲՊՏՀ-ի ասպիրանտուրայում (2003-2004)։ Աշխատել է որպես դասախոս Յակուբ Կոլասի անվան պետական հումանիտար վարժարանում (2002-2003), «Արկադիա» տուրիստական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (2004-2005)։
1996 թվականից ԲԱՃ կուսակցության անդամ է, 1999 թվականից՝ ԲԱՃ-ի (ղեկավար մարմնի) անդամ, 2003 թվականից՝ ԲԱՃ-ի նախագահի տեղակալ։
2006 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Ալեքսանդր Միլինկևիչի վստահված անձը։
2009 թվականին ընտրվել է ԲԱՃ կուսակցության նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Լեոնիդ Բորշչևսկուն։ 2011 և 2014 թվականներին վերընտրվել է ԲՆՖ կուսակցության նախագահ։ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին պաշտոնը թողել է՝ այդ պաշտոնում երկու ժամկետից ոչ ավելի գտնվելու սահմանափակման հետ կապված[1]։ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին ԲԱՃ կուսակցության 18-րդ համագումարում ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2010 թվականին գլխավորել Է նախագահի թեկնածու Գրիգորի Կոստուսևի նախընտրական շտաբը։ 2011 և 2014 թվականներին ընտրվել է կուսակցության նախագահ։
Առաջադրվել է պատգամավորության թեկնածու Բելառուսի Հանրապետության տեղական խորհուրդների ընտրություններում 2003 և 2007 թվականներին, Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածու՝ 2004, 2008 և 2016 թվականներին։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը հանել է կուսակցության 15-րդ համագումարի որոշմամբ[2]։ 2006 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Ալեքսանդր Միլինկևիչի վստահված անձը։
Տիրապետում է բելառուսերեն, լեհերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ըստ դավանանքի՝ կաթոլիկ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Руководитель из Шклова». 2017 թ․ հոկտեմբերի 3.
- ↑ «XV Зьезд Партыі БНФ зьняў сваіх кандыдатаў у дэпутаты Палаты прадстаўнікоў». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Профиль». проект «Кто есть кто в Республике Беларусь». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
- Биография на сайте Партии БНФ Արխիվացված 2018-07-19 Wayback Machine(բելառուս.)