Jump to content

Ալեքսեյ Կռիլովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կռիլովի հուշարձան
Ալեքսեյ Կռիլովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործԼև Կերբել
Ստեղծում1960
Երկիր Ռուսաստան
ՔաղաքLevoberezhny District?
ԲնակավայրLevoberezhny District?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Bust of Alexei Krylov Վիքիպահեստում

Ալեքսեյ Կռիլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Крылову), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է ռուս խորհրդային նավաշինարար, մեխանիկ և մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ալեքսեյ Կռիլովին (1863-1945)։ Հուշարձանը տեղադրվել է Հյուսիսային գետային կայարանի շենքի առջև։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1960 թվականի դեկտեմբերի 7-ին[1][2][3]։

Տարածաշրջանային նշանակության պատմության և արվեստի հուշարձան է (գրանցման համար` 771410677810005)` համաձայն Մոսկվայի կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 20-ի № 2535-РП հրամանի[4], ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտ է[5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Կռիլովի հուշարձանը բարձր գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրի է, որի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս ռուս ականավոր նավաշինարար ակադեմիկոս Ալեքսեյ Նիկոլաևիչ Կռիլով, 1863-1945»[6]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Լև Կերբելը և ճարտարապետ Յ. Ի. Գոլցևը[1][2][3]։

2004 թվականին հուշարձանը վերցվել է պետության պաշտպանության ներքո, ինչպես նաև նրան շնորհվել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։ 2011 թվականին Մոսկվայի կառավարությունը որոշել է հուշարձանի տարածքի սահմանները (2011 թվականի մարտի 16-ի հրաման № 66-ПП)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Кожевников, 1976, էջ 100
  2. 2,0 2,1 Шокарев, Вострышев, 2018, էջ 409
  3. 3,0 3,1 Вострышев, 2010, էջ 215
  4. «Памятник-бюст А.Н.Крылову, 1960 г., скульптор Л.Е.Кербель, архитектор Ю.И.Гольцев». Վերցված է 2018 Մայիս 22-ին.
  5. «Памятник-бюст А.Н.Крылову, 1960 г., скульптор Л.Е.Кербель, архитектор Ю.И.Гольцев». Վերցված է 2018 Մայիս 22-ին.(չաշխատող հղում)
  6. Департамент культурного наследия города Москвы (2016). «Крылов А. Н.». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Распоряжение о принятии под государственную охрану объектов культурного наследия города Москвы». okn-mk.mkrf.ru. 2004 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Постановление Правительства Москвы № 66-ПП от 16 марта 2011 года "Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры) регионального значения"». Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва». 2011 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]