Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի
Կոորդինատներ55°43′46.09″ հս․ լ. 37°33′50.15″ ավ. ե. / 55.7294694° հս․. լ. 37.5639306° ավ. ե. / 55.7294694; 37.5639306Կոորդինատներ: 55°43′46.09″ հս․ լ. 37°33′50.15″ ավ. ե. / 55.7294694° հս․. լ. 37.5639306° ավ. ե. / 55.7294694; 37.5639306
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1960
Շինության ձևըԿիսանդրի
Կառուցել էԱլեքսեյ Պոստոլ
Ներկա վիճակըԿանգուն

Ալեքսեյ Աբրիկոսովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Алексея Абрикосова), ռուս ականավոր բժիշկ-պաթոլոգոանատոմ Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսովի կիսանդրին, որը 1960 թվականին տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Աբրիկոսովի նրբանցքում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսեյ Պոստոլը և ճարտարապետ Գեորգի Լեբեդևը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին պատրաստված է բրոնզից և տեղադրված է մուգ գրանիտից պատրաստված ողորկված պատվանդանի վրա, որին փակցված բրոնզե ցուցանակին գրված է. «Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսով 1875-1955։ Ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, խորհրդային ախտաբանական անատոմիայի հիմնադիր, մանկավարժ, ուսանողների և բժիշկների բազմաթիվ սերունդների դաստիարակ»։

Ակադեմիկոսը պատկերված է մինչև կուրծքը` Սոցիալիստական աշխատանքի հերոսի մեդալով։

Հուշարձանը բացվել է 1960 թվականի դեկտեմբերի 23-ին` Առաջին մոսկովյան բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի շենքի առջև[1]։

Ալեքսեյ Իվանովիչ Աբրիկոսովը (1875-1955) եղել է բժիշկ-պաթոլոգոանատոմ, ԽՍՀՄ ԳԱ և ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, լայնորեն հայտնի է նրանով, որ արել է Վլադիմիր Լենինի մարմնի առաջին զմռսումը և կազմել է նրա մահվան մասին եզրակացությունը։ Առաջին բժշկական ինստիտուտում նա աշխատել է ավելի քան 35 տարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кожевников Р. Ф. Памятники деятелям науки // Скульптурные памятники Москвы. — 2-е изд., доп.. — М.: Московский рабочий, 1983. — С. 178. — 320 с. — 39 000 экз.