Ալեքսանդր Քերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր (Սաշիկ) Հովհաննեսի Քերոբյան
Անձնական տվյալներ
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1956(1956-05-26) (67 տարեկան)
Ծննդավայր Կիրովական (Վանաձոր)
Հասակ 175 սմ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ակումբ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ինկարաս

Ալեքսանդր (Սաշիկ) Հովհաննեսի Քերոբյան (մայիսի 26, 1956(1956-05-26), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ ֆուտբոլիստ, պաշտպան, կիսապաշտպան։

Կիրովականի «Լոռի» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Կարիերան սկսել է երկրորդ լիգայի «Լոռի» (1974) և «Շիրակ» (1975) թիմերում։ 1975-1983 թվականներին Բարձրագույն լիգայում հանդես է եկել «Արարատի» կազմում՝ 197 խաղում հեղինակելով 11 գոլ։ 1983-1984 թվականներին եղել է «Շիրակ»-ի կազմում։ 1985 թվականին երկրորդ լիգան սկսել է «Սպարտակ»-ում, ապա վերադարձել «Արարատ», որտեղ 15 խաղում խփել է մեկ գոլ։ 1986 թվականին թիմի կազմում հանդես չի եկել, 1987 թվականին մեկ հանդիպում է անցկացրել ֆեդերացիայի Գավաթում։ 1991 թվականին մեկ խաղ է անցկացրել Դիլիջանի «Իմպուլս»-ի համար՝ ԽՍՀՄ երկրորդ ցածր լիգայում, հաջորդ տարի մասնակցել է 15 խաղի, խփել է մեկ գոլ՝ Հայաստանի առաջնությունում։

ԽՍՀՄ Գավաթի 1976-ի եզրափակչի մասնակից։

1983 թվականին անցկացրել է մեկ հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ Բուլղարիայի դեմ (2:2)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]