Ալեքսանդր Տկաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տկաչով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և քաղաքական գործիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 4, 1957(1957-11-04) (66 տարեկան)
Ծննդավայր՝Semiluki
164 սանտիմետր
Քաշ՝62 կիլոգրամ[1]

Ալեքսանդր Վասիլևիչ Տկաչով ( ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Ткачёв. նոյեմբերի 4, 1957(1957-11-04), Semiluki[2]), նախկին խորհրդային / ռուս մարմնամարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է նվաճել թիմային բազմամարում[3] և պտտաձողի վրա վարժությունների[4], ինչպես նաև՝ արծաթե մեդալ՝ օղակների վրա վարժությունների մրցումներում[5]։ Արժանացել է նաև բազմաթիվ հեղինակավոր այլ տիտղոսների։ Մարզվել է Վորոնեժի Դինամո մարզական ակումբում[6][7]։ Նրա մարզիչն էր Պյոտր Ֆյոդորովիչ Կորչագինը։ Տկաչովը 1977-1981 թվականներին եղել է աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկներից մեկը։ 1977 թվականին նա պտտաձողի վրա առաջին անգամ կատարեց մարմնամարզական ինքնատիպ մի հնարք, որը հետագայում անվանվեց նրա անունով և դարձավ ամենահայտնի և տպավորիչ տարրերից մեկը, որը հաճախ օգտագործվում էր մարմնամարզության միջազգային մրցումներում։ 2005–2006 թվականներին նա Կալիֆորնիայի Սան Մատեո քաղաքի Peninsula Gymnastics-ում մարզել է մարմնամարզուհիների խմբին՝ նրանց նախապատրաստելով մրցումների պարտադիր ծրագրի կատարմանը։ Մարզչական աշխատանք է կատարել նաև Ֆրանսիայում։ Բացի այդ, հանդես է եկել որպես միջազգային կարգի մրցավար[6]։

Ձեռքբերումներ (ոչ օլիմպիական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Իրադարձություն ԱԱ Թիմ Ազ. վ. Նժ. Օղ. Հց. Զփ. Պտտձ.
1976 թ ԽՍՀՄ առաջնություն 3-րդ
1977 թ Աշխարհի առաջնություն 3-րդ 2-րդ 3-րդ 3-րդ 2-րդ 1-ին
Եվրոպայի առաջնություն 2-րդ 1-ին 2-րդ 2-րդ
Ունիվերսիադա 1-ին
ԽՍՀՄ առաջնություն 2-րդ 3-րդ 1-ին 2-րդ
ԽՍՀՄ գավաթ 1-ին
1978 թ աշխարհի առաջնություն 2-րդ
Աշխարհի առաջնություն 3-րդ
ԽՍՀՄ առաջնություն 2-րդ 2-րդ 3-րդ 1-ին 2-րդ
ԽՍՀՄ գավաթ 2-րդ
1979 թ աշխարհի առաջնություն 3-րդ 1-ին 3-րդ 3-րդ 2-րդ 2-րդ
Եվրոպայի առաջնություն 2-րդ 1-ին
ԽՍՀՄ առաջնություն 1-ին 1-ին 1-ին
ԽՍՀՄ գավաթ 2-րդ
1980 թ ԽՍՀՄ առաջնություն 1-ին 1-ին 2-րդ 1-ին 1-ին
1981 թ աշխարհի առաջնություն 1-ին 1-ին
Եվրոպայի առաջնություն 1-ին 3-րդ 3-րդ 2-րդ 1-ին
ԽՍՀՄ առաջնություն 1-ին 2-րդ 1-ին 3-րդ
ԽՍՀՄ գավաթ 1-ին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. Cytuj | url=http://www.gymn-forum.net/bios/men/tkachev.html | tytuł=Gymn Forum: Alexander Tkachev Biography | opublikowany=www.gymn-forum.net | język=en | data dostępu=2017-11-21
  3. http://www.sports-reference.com/olympics/summer/1980/GYM/mens-team-all-around.html Արխիվացված 2009-06-08 Wayback Machine (անգլերեն)
  4. http://www.sports-reference.com/olympics/summer/1980/GYM/mens-parallel-bars.html Արխիվացված 2010-03-05 Wayback Machine (անգլերեն)
  5. http://www.sports-reference.com/olympics/summer/1980/GYM/mens-rings.html Արխիվացված 2010-03-05 Wayback Machine (անգլերեն)
  6. 6,0 6,1 «Звёзды Воронежского спорта». Аллея Спорта. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  7. «Ткачёв Александр Васильевич». Динамо. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]