Ալեքսանդր Վերյովկին
Ալեքսանդր Վերյովկին | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1983 |
Ալեքսանդր Վերյովկին (ռուս.՝ Александр Верёвкин, 1960 թվական - հոկտեմբերի 4, 1983 թվական, Սու-Ական քարանձավ, Կաբարդա-Բալկարական ԻՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քարանձավագետ[1]։
Վերյովկինը զոհվել է 1983 թվականին Խորհրդային Միության կազմում գտնվող Կաբարդա-Բալկարական ԻՍՀ-ի Սարի Թալա լեռնազանգվածում գտնվող Սու-Ական քարանձավի սիֆոնն անցնելիս[1][2]։
Նրա պատվին է վերանվանվել 2021 թվականի դրությամբ աշխարհի ամենախորը քարանձավը, որը գտնվում է Արևմտյան Կովկաս լեռների Գագրայի լեռնաշղթայի Արաբիկա լեռնազանգվածում՝ Աբխազիայի տարածքում։ Քարանձավը հայտնաբերվել է 1968 թվականին և անվանվել Ս-155 (С-115)։ Վերյովկին է վերանվանվել 1986 թվականին, երբ քարանձավի հայտնաբերված խորությունը 440 մ էր[1]։
Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերյովկինը դպրոցական տարիներին հաճախել է սպորտային մարմնամարզության խմբակ։ Պատանի հասակում սկսել է ինքնուրույն այցելել քարանձավներ։ Հետագայում հիմնադրել է քարանզավախույզների խմբակ։ Մինչև 1979 թվականը Վերյովկինը ապրել է Սիմֆերոպոլ քաղաքում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա։ Այնտեղ ընդունվում է Հողօգտագործման ինժեներների մոսկովյան ինստիտուտի գեոդեզիայի ֆակուլտետ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «История исследования пещеры Веревкина (1968—1986 гг)»․(ռուս.)
- ↑ Спелеологическая экспедиция «Сары-Тала-2017»․ Արխիվացված 2020-10-20 Wayback Machine(ռուս.)