Jump to content

Ալեքսանդր Սամվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Սամվելյան
Ծնվել էօգոստոսի 22, 1922(1922-08-22) (102 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Ալեքսանդր Մնացականի Սամվելյան (օգոստոսի 22, 1922(1922-08-22), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), գինեգործ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1995)։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1998

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1949 թվականից աշխատել է խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի գինու տեխնոլոգիայի լաբորատորիայում, 1976 թվականից՝ վարիչ։ 1961 թվականից եղել է «Պոլիֆենոլներ» միջազգային խմբի անդամ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում մշակվող խաղողի ժողովրդական և ժամանակակից ընտրասերման լավագույն սորտերից խերեսային գինիների հոսքային տեխնոլոգիաների մշակման, գինու խերեսացման կենսաքիմիական շարժընթացների բացահայտման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի սևապտուղ սորտերի և կարմիր գինու ներկանյութերի բուժիչ և առողջարար առանձնահատկությունները։ Սևապտուղ խաղողի վերամշակման թափոն ջեջայից (չեչ) մշակել է «էնոներկանյութ» և «էնովիտամին» ստանալու տեխնոլոգիաներ։

Համահեղինակ է երկու սեղանի անապակ, մեկ կիսաքաղցր և վեց աղանդերային գինիների ստացման, ինչպես նաև «Կոլխոզային գինեգործություն» (1959), «Սկզբնական գինեգործություն» (1959), «Մասնավոր գինեգործություն» (2003) գրքերի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.