Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Պետրոզավոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան
Памятник А.С. Пушкину. Петрозаводск.jpg
Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը
Կոորդինատներ61°47′20.4590″ հս․ լ. 34°22′56.2415″ ավ. ե. / 61.789016389° հս․. լ. 34.382289306° ավ. ե. / 61.789016389; 34.382289306Կոորդինատներ: 61°47′20.4590″ հս․ լ. 34°22′56.2415″ ավ. ե. / 61.789016389° հս․. լ. 34.382289306° ավ. ե. / 61.789016389; 34.382289306
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Պետրոզավոդսկ
Կառուցվել է1966
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԳավրիիլ Շուլց
Ներկա վիճակըԿանգուն

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Գավրիիլ Շուլցը։ Արձանը տեղադրվել է 1966 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշարձանը տեղադրվել է 1966 թվականին նրա անունը կրող փողոցի պուրակում, Կարելիայի Հանրապետության ազգային գրադարանի կողքին։ Հուշարձանի հեղինակն է Մոսկվայի գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քանդակագործ Գավրիիլ Ալեքսանդրովիչ Շուլցը (1904-1984)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ձուլվել է բրոնզից Միտիշչիի գեղարվեստական ​​ձուլման գործարանում։ Քանդակագործական հորինվածք է, որտեղ բանաստեղծը կանգնած է` հենվելով ոչ բարձր պատին, ձեռքերը խաչաձև ծալած կրծքին, ձախ ոտքի ծունկը փոքր-ինչ ծալած։ Պուշկինի հագին երկեզր սերթուկ է, գլուխը ծածկված չէ[1]։

Քանդակը տեղադրված է ցածր ուղղանկյունաձև պատվանդանի վրա, որը երեսպատված է Ռիբորեցկի մոխրագույն գրանիտի բլոկներով։ Պատվանդանի վերին հատվածում փորագրված է` «Ա. Ս. Պուշկին»։ Հուշարձանի ճարտարապետական ​​հատվածի հեղինակներն են ճարտարապետ Վ. Ի. Անտոխինը, Յ. Յ. Կարման, Ի. Ի. Ակսենտևը[1]։

Քանդակի բարձրությունը 3 մետր է, պատվանդանինը` 0,9 մետր[1]։

Ամեն տարի հունիսի 6-ին` Պուշկինի ծննդյան օրը, Կարելիայի Հանրապետության գրողների միությունը և Ազգային գրադարանը անցկացնում են պոեզիայի տոն։ Նրա տաղանդի պետրոզավոդսկցի երկրպագուները հավաքվում են բանաստեղծի հուշարձանի մոտի պուրակում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник А.С.Пушкину»։ Վերցված է 2018 Դեկտեմբեր 20