Ալեքսանդր Պուշկինի անվան պատմա-գրական պետական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պուշկինի անվան պատմա-գրական պետական արգելոց
Տեսակթանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվայի մարզ
Հիմնադրվել էապրիլի 30, 1987
Կայքmuseum-gol.ru
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր Պուշկինի անվան պատմա-գրական պետական արգելոց, Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանի թանգարան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոց-թանգարանը ստեղծվել է 1987 թվականի ապրիլին՝ 16-19-րդ դարերի պալատական զբոսայգու անսամբլի տարածքում և շենքերում, որոնք ներառում են 18-րդ դարի Գոլիցինի իշխանների նախկին պալատը, 18-րդ դարի երկու ֆլիգելները, ձիերի բակը և տնտեսական կառույցները, այգին, լճակը։

1999 թվականին Ա. Ս. Պուշկինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ բանաստեղծի տատիկի նախկին ամառանոցի վայրում՝ Մ. Ա. Գանիբալ Զախարովո գյուղում, որտեղ Ա. Ս. Պուշկինի ժամանակներից պահպանվել են բանաստեղծի կողմից գովերգված զբոսայգիներն ու լճակները, վերստեղծվել է տուն, որտեղ մանուկ հասակում Պուշկինը անցկացրել է ամառային ժամանակը։ Զախարովոն դարձել է արգելոց-թանգարանի մասնաճյուղ։

Վյազեմի կալվածքում Գոլիցինի իշխանների պալատում տեղակայված է ինտերիերային ցուցադրություն։ Այն պարունակում է 18-19-րդ դարերի կահույքի եզակի նմուշներ, հազվագյուտ ճնապակի 18-19-րդ դարերի հայտնի արտադրողներից, 18-19-րդ դարերի գրքերի բացառիկ հավաքածու և այլն։ Հարկ է նաև նշել իտալացի նկարիչ Գվիդո Ռենիի գլուխգործոցը՝ «Սգացող  տիրամայրը» խորագրով։

Պուշկինի թանգարան-արգելոցի կալվածքում գործում է նաև Վերակենդանացած նկարներ ինտերակտիվ ցուցադրությունը, որը ներառում է պատմական անձանց հետ ինստալյացիաներ, որոնք ժամանակին եղել են կալվածքում[1]։

2015 թվականին Վյազեմի կալվածքի տարածքում բացվել է աշխարհում առաջին թանգարանը, որի մշտական ցուցադրությունը նվիրված է Բորիս Գոդունովին։

Զախարովոյի թանգարանի ցուցադրությունը նվիրված է մեծ բանաստեղծի մանկությանը։

Տնամերձ Զախարովոյում

Թանգարանը մեծ գիտահետազոտական աշխատանք է տանում։ Ամեն տարի անցկացվում են խոշոր գիտական կոնֆերանսներ՝ Գոլիցինյան ընթերցումներ «Տերերն ու Վյազեմի կալվածքի հյուրերը»[2], «Տրոիցկի ընթերցումներ»[3], Պուշկինյան գիտաժողով «Ա. Ս. Պուշկինը Մերձմոսկվայում և Մոսկվայում»[4], որոնց գիտնականները հավաքվում են ամբողջ երկրից։ Աշխատում են դասախոսներ, անցկացվում են համերգներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В музее-усадьбе "Вяземы" оживили историю». Телеканал «Россия. Культура». 2019 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Голицынские чтения «Хозяева и гости усадьбы Вяземы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Троицкие чтения». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Пушкинская конференция «А. С. Пушкин в Подмосковье и Москве»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  5. Литературно-музыкальные вечера, концерты, чтения, конференции, балы, лекции, конкурсы, представления, поэтические встречи, пушкинские праздники в Музее-заповеднике Пушкина.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]