Ալեքսանդր Չապլիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Չապլիգին
դեկտեմբերի 13, 1858(1858-12-13) - 1919 կամ 1920
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր1st Life-grenadier Yekaterinoslavsky Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Ալեքսանդր Իվանի Չապլիգին (դեկտեմբերի 13, 1858(1858-12-13) - 1919 կամ 1920), Գեներալ-լեյտենանտ, Թուրքեստանի (Թուրքիստանի) 2-րդ բանակային կորպուսի հրամանատար[1]։

Ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 13-ին։ Չապլիգինը Օրյոլ նահանգի ժառանգական ազնվականներից է, ծնունդով՝ Մոսկվայի նահանգից։

Կրթություն է ստացել Օրյոլի Բախտինի անվան ռազմական գիմնազիայում, որից հետո՝ 1877 թվականի օգոստոսի 11-ին անցել է զինվորական ծառայության՝ որպես յունկեր  (ենթասպա ցարական բանակում)։ Դրանից հետո նա գիտությունների կուրս է անցել Պավլովսկի 1-ին ռազմական ուսումնարանում, որն ավարտել է 1879 թվականի օգոստոսի 8-ին՝ որպես պրապորշչիկ (ցարական բանակի ցածրաստիճան սպա)՝ ընդունվելով լեյբգվարդիայի Վոլինսկի գունդ։

Վոլինսկի գնդում ծառայության ընթացքում Չապլիգինը հաջորդաբար ստացել է փոխպորուչիկի, պորուչիկի, շտաբի կապիտանի, կապիտանի, գնդապետի կոչումները և զբաղեցրել վաշտի հրամանատարի (9 տարի 1 ամիս), գումարտակի հրամանատարի (2 տարի 7 ամիս) և գնդի տնտեսության վարիչի (5 տարի 2 ամիս) պաշտոնները[2]։

1907 թվականի փետրվարի 14-ին Չապլիգինը նշանակվել է Եկատերինոսլավլի 1-ին լեյբնռնականետների գնդի հրամանատար։ 1911 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ստանալով գեներալ-մայորի կոչում, դառնում է գրենադերների 3-րդ դիվիզիայի 1-ին բրիգադայի, իսկ 1913 թվականի դեկտեմբերի 31-ին՝ գրենադերների 2-րդ դիվիզիայի՝ 1-ին բրիգադայի հրամանատար։

1914 թվականի մայիսի 3-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց քիչ առաջ, Չապլիգինը նշանակվում է Թուրքեստանի 5-րդ հրաձգային բրիգադայի պետ։ Այս բրիգադայի հետ նա մասնակցում է Կովկասյան ճակատում՝ Թուրքեստանի 2-րդ բանակային կորպուսի կազմում։ Աչքի է ընկնում Սարիղամիշում և Էրզրումում ընթացող մարտերում։

1915 թվականի նոյեմբերի 19-ին, բրիգադան, որի հրամանատարը Չապլիգինն էր, դարձավ  Թուրքեստանի 5-րդ հրաձգային դիվիզիա, և Չապլիգինը նշանակվեց այս դիվիզիայի հրամանատարը։

Ալաշկերտի գործողություններում տարբերվելու համար 1916 թվականի մայիսի 31-ին, Չապլիգինը պարգևատրվել է Սբ. Գևորգի զենքով, իսկ Էրզրումի ճակատամարտի համար, որտեղ նա գեներալներ՝ Նիկոլայ Ազարևի և Դմիտրի Անդրիևսկու ջոկատների հետ միասին ջախջախել է թուրքական բանակի 10-րդ բանակային կորպուսը, 1916 թվականի հուլիսի 10-ին Բարձրագույն հրամանով արժանացել է Սբ. Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանին։

Քաղվածք Սբ. Գեորգի զենքի պարգևատրման թերթիկից. «Այն բանի համար, որ 8,5 գումարտակներից, 32 հրանոթներից և 12 կազակական հարյուրակներից բաղկացած Նարիմանի շարասյունը՝ ղեկավարելով և Ախա-Կոջութի ռազմաճակատում շուտափույթ հարձակման անցնելու հրամանը ստանալով, 1915 թվականի հուլիսի 20-ին հարձակվել է թուրքերի վրա և հուլիսի 21-ին Բիլ-Դաչուր գյուղի մոտ տեղի ունեցած մարտի հետևանքով գրավել Պուտինցևի լեռը, որը ներկայացնում էր Օլտի-Սուի և Իդ-Սուի գետերի միջև գտնվող թշնամու դիրքի բանալին, և պահել նրան՝ չնայած թուրքերի գերակա ուժերի չորս բուռն հակագրոհներին,. վերջիններիս պատճառելով մեծ կորուստներ է կրել»։

1916 թվականի սեպտեմբերի 8-ին Չապլիգինը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1917 թվականի ապրիլի 25-ին նա փոխարինեց գեներալ Մ. Ա. Պրժևալսկուն՝ որպես Թուրքեստանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1917 թվականի հոկտեմբերի 12-ին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել Կովկասյան ռազմական օկրուգի շտաբին կից սպաների ռեզերվում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Չապլիգինը մնաց Կովկասում և 1919 թվականի վերջից մինչև 1920 թվականի սկիզբը՝ գերվել և այնուհետև գնդակահարվել է բոլշևիկների կողմից։

Պարգևներ՝[խմբագրել | խմբագրել կոդը]

* Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1903)

* Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)

* Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1909)

* Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան՝  սրերով (18.07.1915)

* Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան՝ սրերով (25.09.1915)

* Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան՝ սրերով (17.10.1915)

* Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան՝ սրերով (06.05.1916)

* Սուրբ Գևորգի զենք՝  զարդարված երախակալով (31.05.1916)

* Սուրբ Մեծ Նահատակ և Հաղթական Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան (10.06.1916)

* Սպիտակ արծվի շքանշան՝ սրերով (21.12.1916)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուսական Կայսերական բանակի սպաներ».
  2. «Ռուսական կայսերական բանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.