Ալեքսանդր Նևսկու մատուռ (Ռիգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ալեքսանդր Նևսկու մատուռ (Ռիգա)
Riga Dvinsk Station.jpg
Ալեքսանդր-Նևսկու մատուռը (Ռիգա)
Կոորդինատներ56°57′22.02″ հս․ լ. 24°7′16.90″ ավ. ե. / 56.9561167° հս․. լ. 24.1213611° ավ. ե. / 56.9561167; 24.1213611Կոորդինատներ: 56°57′22.02″ հս․ լ. 24°7′16.90″ ավ. ե. / 56.9561167° հս․. լ. 24.1213611° ավ. ե. / 56.9561167; 24.1213611
Գտնվում էՌիգա
Կառուցվել է1888 թվական
Կառուցել էԱ.Պ. Կիզելբաշ
Ներկա վիճակը1925 թվականին քանդել են

Ալեքսանդր Նևսկու մատուռ, սկսել է կառուցվել 1888 թվականի հոկտեմբերի 17-ին Ռիգայի կենտրոնական կայարանի հրապարակում, օծվել է Ռիգայի սրբազան Արսենիի կողմից մեկ տարի անց` 1889 թվականի հոկտեմբերի 17-ին: Մատուռի կառուցմանը մասնակցել է ամբողջ Ռիգան` առանց հավատքի և ազգային խտրականություն:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը կառուցվել է թանկարժեք նյութերից՝ գրանիտից, մարմարից։ Գմբեթը ոսկեջրած է։ Մատուռն ունի փոքր եկեղեցու տեսք. բարձր գագաթով և խաչով։ Ունի 8 փոքր գագաթ:

Մատուռն ունի 2 հարկաշար: Ներքևի հարկաշարը, որը կազմում է հիմքը, ունի խաչի տեսք: Հարկաշարն ավարտվում է սիմետրիկ և չափազանց գեղեցիկ շարված կիսակլոր վահանաձև ճակատազարդերով: Հիմքը կառուցված է մոխրագույն գրանիտից: Այստեղ գտնվում են խաչաձև տեղադրված չորս որմնախորշեր, որոնցից մեկը նայում է մուտքի դռանը, երկու կողքիները ծառայում են որպես պատուհան ծաղկազարդ ապակիներով և չորրորդում զետեղված է սպիտակ մարմարից տախտակ, մատուռի կառուցման մասին ոսկեզօծ գրառումով: Այս չորս որմնախորշերի կողմերում կառուցված են երկու սյուն, ընդամենը չորս զույգ: Սյուները պատրաստված են սպիտակ մարմարից և հղկված գրանիտից յուրահատուկ ռոմանական ոճով, որը հանդիպում է Մոսկվայում: Սյուների հետևում, որմնախորշերին կից զետեղված են տախտակներ, որոնց զույգ կողմերում գրառումներ կան. մի կողմում «17 հոկտեմբեր 1888 թվական», մյուս կողմում «17 հոկտեմբեր 1889 թվական»: Բացի այդ, որմնախորշերի արանքներում, կատարված է մարմարե խաչերով շրջակալներ: Ճակատազարդերում տեղադրված են ոսկեգույն ֆոնում սրբապատկերներ: Անկյուններից բարձրանում են չորս ոսկեզօծ ծայրեր չորս երկգլխանի արծիվներով: Երկրորդը ավելի նեղ հարկաշար է, ունի ութանիստի տեսք, որի անկյուններում տեղադրված են ութ կլոր սյուներ, որոնց վրա հաստատված են ութ ոսկեջրած խաչեր: Այս սյուների պատերում սարքված են ութ որմնախորշեր, որոնցից չորսը խաչաձև տեղադրված, ծառայում են որպես պատուհան գույնզգույն խճանկարներ ապակիներով: Իսկ մյուս չորսը նույնպես խաչաձև են, որոնցում տեղադրված են սրբապատկերներ: Այս բոլոր որմնախորշերի կողքերում դրված են փոքր սյուներ, ներքևի հարկաշարի մարմարե սյուների նմանակությամբ: Ընդամենը 24 սյուն:

Այս հարկաշարքը ավարտվում էր երրորդ` ավելի նեղ հարկաշարի տեսքով, 16 կլոր ճակատազարդերով: Այս ճակատազարդերում տեղադրված են 16 ոսկեզօծ ֆոնով սրբապատկերներ: Եվ վերջապես, այս մասը ավարտվում է կլոր բրգանման ծածկով, որի վրա հաստատված է կենտրոնական խաչը, կատարված նուրբ աշխատանքով: Բոլոր խաչերը պատրաստված են կարմիր պղնձից, բոլոր սրբապատկերները կատարված են նույնպես կարմիր պղնձի հաստ թերթերի վրա: Բոլոր մետաղական մասերը դեղին ոսկով ոսկեջրած են:

Մատուռի ներսը ներկայանում է կենտրոնական մասում բարձր գմբեթով, որի կենտրոնից իջնում է ոսկեջրած շղթան: Անմիջապես մուտքի դռան դիմաց կանգնած է կաղնու փայտից պահարան ոսկեզօծ պատկերակալով։ Հատակը մանր գույնզգույն սալիկներով խճանկար է: Մատուռը շրջափակված է երկաթյա ճաղերով, որոնք գեղեցկացված են ոչ մեծ խաչերով: Մատուռի կառուցման համար օգտագործվել են ամենաամուր ցեմենտանյութերը և տեխնիկապես ամրակցված է, որպեսզի հուշարձանը կանգուն մնար երկար տարիների ընթացքում: Ճարտարապետական տեսքով մատուռը պատկանում է XVI դարի Մոսկովյան եկեղեցական ճարտարապետությանը:

Մատուռի ընդհանուր տեսքը նմանվում է արտակարգ նրբագեղ և օրիգինալ եռահարկ բուրգի, որի ներքևի ութ խաչերը արտահայտիչ են դարձնում կենտրոնական մեծ բուրգը և տալիս բարձրաքանդակ տեսք[1][2]։

Քանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ Ալեքսանդր Նևսկու մատուռը քանդել են` պատճառաբանելով, նախ որ մատուռը ցարական գնացքի վթարին նվիրված հուշարձան է և արդեն կորցրել է իր իմաստը և արդիականությունը, և երկրորդ հիմնավորումը, որ այդ կառույցը խանգարում է կայարանի ազատ հաղորդակցությանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Историко-статистическое описание церквей и приходов Рижской епархии. Выпуск 2, часть 3, стр. 381—382. Рига, 1898 год.(ռուս.)
  2. Рижские Епархиальные Ведомости. 1889 г. стр. 716—718. (ռուս.)
  3. Гибель православной святыни(ռուս.)