Ալեքսանդր Մարության (գեղանկարիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մարության | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ալեքսանդր Մարության (հուլիսի 29, 1953, Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան), գեղանկարիչ, աբստրակցիոնիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մարությանը ծնվել է 1953 թվականի. հուլիսի 29-ին, Հյուսիսային Կովկասում[2]։ Հայտնի է նաև «Ամառ» մականունով։ Հայաստան Է տեղափոխվել 1969 թվականին։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է 1975 թվականին։
1986-1990 թվականներին Ալեքսանդր Մարությանը եղել է Թիֆլիսի վրացական դիզայներական ֆոնդի գեղարվեստական ղեկավարը, մասնակցելով տարբեր դեկորատիվ ճարտարապետական նախագծերի։ 1993 թվականին զբաղեցրել է Հայաստանի Ժողարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնը։
1994 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 1999-2006 թվականների ընթացքում Նյու Յորքում և Լոս Անջելեսում աբստրակտ ոճով ստեղծել է մի շարք ֆիլմեր, որպես նոր արտիստիկ արտահայտման միջոց, որին անվանել է «վիդեոնկարչություն» (Videopainting): Այդ ընթացքում մի շարք փորձարկումներ է կատարել՝ լույսի էներգիայի վիդեոհոլովակներ նկարահանել և բացահայտել ֆրակտային կառուցվածքներ։
Ճարտարապետ Սևակ Պետրոսյանի հետ 2003 թվականից Լոս Անջելեսում աշխատել է որպես նկարիչ, գրաֆիկ-դիզայներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Zarkfoundation - Ալեքսանդր Մարության». zarkfoundation.com.