Ալեքսանդր Մասլյակով (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մասլյակով
Masljakov Aleksandr-mlad.jpg
Ծնվել էապրիլի 28, 1980(1980-04-28) (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ, հաղորդավար, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Մասլյակով, մայր՝ Q56452232?
Alexander Aleksandrovich Maslyakov Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրի Մասլյակով (ապրիլի 28, 1980(1980-04-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ՈՒՀԱ Պրեմիեր լիգայի ռուս հաղորդավար և «Հեռուստատեսային ստեղծագործական միավորում Ալեքսանդր Մասլայկով և ընկերներ» ՍՊԸ գործադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ. Մասլյակովը Պուտինի հետ

Ալեքսանդր Մասլյակով կրտսերը ծնվել է 1980 թվականի ապրիլի 28-ին հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի և Սվետլանա Անատոլիի Մասլյակովայի (ի ծնե՝ Սեմյոնովա) (ծնվ. 11 հոկտեմբերի 1947) ընտանիքում[1][2][3]:

Հեռուստատեսային կարիերան սկսել է որպես «ՈՒՀԱ-ի մոլորակ» հաղորդման հաղորդավար 1999 թվականին։ 2003 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի հաղորդավար. հաղորդումը վարկանիշով երկրորդն է ՈՒՀԱ Միջազգային միության լիգայում։ Անցյալում վարել է ՈՒՀԱ Առաջին լիգան, «Խաղից դուրս» հաղորդումը։

2002 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանը[4]:

2006 թվականին պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուական դիսերտացիան «Ոչ բնակելի անշարժ գույքի կառավարման մեթոդներ և ձևեր» թեմայով Կառավարման պետական համալսարանում[5].

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անգելինա Վիկտորի Մասլյակովա (ի ծնե՝ Մարմելադովա) (ծնվ. 1980 թ., Մոսկվա)
  • Դուստրը՝ Տաիսիա Մասլյակովա (ծնվ. 2006)
  • Հայրը՝ Ալեքսանդր Վասիլիի Մասլյակով (ծնվ. 24 նոյեմբերի 1941, Սվերդլովսկ)
  • Մայրը՝ Սվետլանա Անատոլիի Մասլյակովա (ի ծնե՝ Սեմյոնովա) (ծնվ. 11 հոկտեմբերի 1947)
  • Պապը՝ Վասիլի Վասիլիի Մասյլակով (1904—1996), զինվորական օդաչու, Մեծ Հայրենական պատերազմի մասնակից։
  • Տատը՝ Զինաիդա Ալեքսեյի Մասլյակովա (1911—1999)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]