Ալեքսանդր Զիմինի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զիմինի քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանսկի շրջան
ՀասցեГончарная ул., 34
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր Զիմինի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Александра Зимина), դաստակերտ Մոսկվայում (Ռուսաստան)։ Հասցեն՝ Գոնչարնայա փողոց, տուն 34/11։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան սեփականատերն է եղել ժառանգական պատվավոր քաղաքացի Ալեքսանդր Իվանովիչ Զիմինը՝ Իվան Նիկիտիչ Զիմինի որդին, որը եղել է Ռուսաստանի խոշորագույն բաժնետիրական ընկերության՝ «Ի. Ն. Զիմինի Զուևյան մանուֆակտուրա ընկերակցության» հիմնադիրը։ Ալեքսանդր Իվանովիչը առանձնատան շինարարությունը 1911 թվականին պատվիրել է ճարտարապետ Վլադիմիր Դմիտրիևիչ Ադամովիչին, որի հետ վաղուց ծանոթ էր. ճարտարապետը նախկինում իրականացրել է նրա հոր ֆաբրիկայի համար ծրագրերը։ Շինարարությունն իրականացվել է 1912-1914 թվականներին[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տունը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով։ Դեպի Գոնչարնայա փողոց նայող ճակատը համաչափ է, նրա կենտրոնական մասում կամարաձև երեք պատուհաններով քիչ առաջ եկած ելուն է։ Ելունը պսակվում է եռանկյունաձև ատտիկոսով, որում բացված է կլոր ձեղնալուսամուտ։ Կողային ճակատն անհամաչափ է, այն ևս ունի ելուն, որն առանձնացնում է մուտքը։ Ելուստում գտնվող բարձր պատուհանը դուրս է գալիս դեպի տան շքասանդուղք։ Առաջին հարկի պատուհանների մի մասի վերևում արվել են կողպեքային քարեր։ Տան պատերը հարթ են, զարդարված ծեփածո դրասանգներով, ծաղկամաններով, մեդալիոններով, որոնք նման են 1812 թվականի հրդեհից հետո կառուցված տների դեկորին (ճակատի ծեփվածքը մասամբ կորսված է)։ 1910-ական թվականներին նման ծեփածո դետալները կրկին ձեռք են բերել ժողովրդականություն և հաճախ կիրառվել են նեոդասական տները ձևավորելիս։ Տան հետնամասում եղել է մրգային այգով և ծառայողական շինություններով (որոնց թվում կար ավտոտնակ) բակ։ Զիմինը 16 ձիաուժ հզորությամբ «Բենց» ավտոմեքենայի սեփականատեր էր։ Տան ներսույթների ձևավորումը չի պահպանվել[3].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Москвы № 1608-РП от 10.08.2004
  2. «Главный дом, 1912-1914 гг., архитектор В.Д. Адамович» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. 3,0 3,1 Ульянова и др., 2010, էջ 156-158

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]