Jump to content

Ալեքսանդր Գրուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրուշկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 25, 1955(1955-04-25) (69 տարեկան)
Ծննդավայր , Օսլո[1]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Viktor Grushko?
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ՌԴ նախագահի պատվոգիր
և «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր

Ալեքսանդր Գրուշկո (ռուս.՝ Алекса́ндр Ви́кторович Грушко́, ապրիլի 25, 1955(1955-04-25), , Օսլո[1]), ռուս քաղաքագետ, դիվանագետ։ 2005-2012 թվականներին և 2018 թվականի հունվարի 22-ից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2004)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրուշկոն ծնվել է խորհրդային հետախույզ, գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ՊԱԿ նախկին նախագահի առաջին տեղակալ Վ․ Ֆ․ Գրուշկոյի (1930-2001) ընտանիքում։

1977 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է հոլանդերենին և անգլերենին։

1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1995-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով վարչության պետ։
  • 1996-2000 թվականներին՝ Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Ռուսաստանի պատվիրակության ղեկավար։
  • 2000-2001 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002-2005 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
  • 2005-2012 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2][3]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 23-ից-2018 թվականի հունվարի 22-ը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[4]։
  • 2018 թվականի հունվարի 22-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[5]։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր[6]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի հունվարի 24)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի սեպտեմբերի 24)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի հուլիսի 12)[9]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (1996 թվականի հուլիսի 20)՝ պետությանը մատուցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[10]։
  • Բարեկամության շքանշան (2000 թվականի դեկտեմբերի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[11]։
  • Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի շնորհակալությունը (2008 թվականի ապրիլի 2)՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար[12]։
  • Պատվո շքանշան (2012 թվականի փետրվարի 10)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[13]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2015 թվականի հուլիսի 31)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]։
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2018 թվականի մարտի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.vg.no/nyheter/utenriks/i/GMjo6l/paa-innsiden-av-natos-war-room(նորվ.)
  2. Указ Президента Российской Федерации от 06.09.2005 № 1059 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
  3. Указ Президента Российской Федерации от 23.10.2012 г. № 1434 «О Грушко А. В.»
  4. Указ Президента Российской Федерации от 23.10.2012 № 1435 «О назначении Грушко А. В. Постоянным представителем Российской Федерации при Организации Североатлантического договора (НАТО) в Брюсселе, Королевство Бельгия»
  5. Указ Президента РФ № 18 от 22.01.2018
  6. «Интервью журналу ВИП-премьер». vip-premier.ru. 11-12/2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 24.01.2000 г. № 99 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 24.09.2002 г. № 1057 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 12.07.2004 г. № 877 «О присвоении Грушко А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
  10. Указ Президента Российской Федерации от 20.07.1996 г. № 1075 «О награждении государственными наградами Российской Федерации»
  11. Указ Президента Российской Федерации от 02.12.2000 г. № 1961 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  12. Постановление ЦИК России от 02.04.2008 № 107/799-5
  13. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 № 159 «О награждении государственными наградами Российской Федерации»
  14. Распоряжение Президента Российской Федерации от 31.07.2015 № 236-рп «О поощрении»
  15. Указ Президента Российской Федерации от 2 марта 2018 года № 93 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]