Ալեքսանդր Գաբիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գաբիշև
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՅակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն և յակուտերեն
ԿրթությունՀյուսիսարևելյան ֆեդերալ համալսարան
Մասնագիտությունհասարակական ակտիվիստ
 Alexander Gabyshev Վիքիպահեստում

Ալեքսանդր Պրոկոպևիչ Գաբիշև (ռուս.՝ Алекса́ндр Проко́пьевич Га́бышев, նոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1], Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական ընդդիմադիր գործիչ, ռազմիկ-շաման[2]։ 2019-ին նա կազմակերպեց ընդդեմ Պուտինի հանրային բողոքի ցույց՝ Յակուտսկից Մոսկվա երթուղով անցնող քայլերթի ձևով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գաբիշևը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 22-ին։ Սովորել է Յակուտսկի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, բայց չի աշխատել իր մասնագիտությամբ, եղել է զոդող և բակապան։

Գաբիշևը Ժողովրդական քրիստոներության հետևորդ է, որը պատմականորեն տարածված է Սիբիրում և Հեռավոր Արևելքում բնիկների և փոքր ժողովուրդների շրջանում, մկրտվել է որպես ուղղափառ և միևնույն ժամանակ դավանում է ավանդական յակուտյան հավատալիքները[3]։ Գաբիշևն իրեն անվանում է շաման-մարտիկ, ով Աստծուց առաջադրանք էր ստացել․ նա շաման է դարձել 2009 թվականին։

2018 թվականի օգոստոսի սկզբին Գաբիշևը մեկնեց արշավի դեպի Մոսկվա՝ իրեն անվանելով ուխտագնաց, մարդ, ով տարածում է Հեռավոր Հյուսիսային տարածքների բնիկների մի քանի հավատալիքներ[4]։

2019 թ․ քայլերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 6-ին Գաբիշևը Յակուտսկից ոտքով ուղևորվեց Մոսկվա` Պուտինին Կրեմլից վտարելու համար։ Ճանապարհին մի քանի քաղաքներում նա ցույցեր կազմակերպեց։

2020 թվականի մայիսի 12-ին Գաբիշևը իր բնակարանում կալանավորեց և ստիպողաբար տեղափոխվեց հոգեբուժարան։ Գաբիշևի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հոգեբուժարանում նրա առողջությանը սպառնացող վտանգի կապակցությամբ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://orpravo.org/case/aleksandr-gabyshev/
  2. Операция «Шаман». Кто и зачем «раскручивал» Александра Габышева?, 2019-09-19, Аргументы и факты
  3. «Znak.com поговорил с якутским шаманом, отправившимся «изгонять Путина». 2019-09-16». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  4. У якутского путешественника сбили насмерть собаку
  5. Защита шамана Габышева попросила ЕСПЧ помочь освободить его из психбольницы