Ալեքսանդր Անյուկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Անյուկևիչ
բելառուս․՝ Аляксандр Анюкевіч
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1992(1992-04-10) (27 տարեկան)
Ծննդավայր Գրոդնո, Բելառուս
Հասակ 188 սմ
Քաշ 85 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նեման (Գրոդնո)
Պատանեկան կարիերա
2008-մ.հ. Բելառուս Նեման (Գրոդնո) 96 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 Բելառուս Բելառուս (մինչև 17) 4 (0)
2009-2010 Բելառուս Բելառուս (մինչև 19) 4 (0)
2012-2013 Բելառուս Բելառուս (մինչև 21) 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Անտոնովիչ Անյուկևիչ (բելառուս․՝ Аляксандр Антонавіч Анюкевіч, ապրիլի 10, 1992(1992-04-10), Գրոդնո, Բելառուս), բելառուս ֆուտբոլիստ, Գրոդնոյի «Նեման» ակումբի պաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Անյուկևիչը Գրոդնոյի «Նեման» ակումբի սան է, 2010 թվականին սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում: 2012 թվականի երկրորդ կեսին ամրապնդվել է ձախ պաշտպանի դիրքում, բայց Մաքսիմ Բիտուսի վերադառնալուց հետո տեղը զիջել է նրան:

2013 թվականի առաջին կեսին ընդգրկվել է թիմի հիմնական կազմում՝ սովորաբար խաղալով աջ պաշտպանի դիրքում, սակայն սեպտեմբերին սկսել է դուրս գալ միայն փոխարինման: 2014 թվականի սկզբից նա խաղացել է հիմնական կազմում որպես ձախ պաշտպան, սակայն հետագայում կրկին դուրս է մնացել հիմնական կազմից և խաղադաշտ է դուրս եկել փոխարինման:

2015 թվականի հունվարին Ալեքսանդր Անյուկևիչը լքել է Գրոդնոյի ակումբը[1]: Դիտումների է մասնակցել Ժոդինոյի «Տորպեդո-Բելազ» ակումբում, սակայն պայմանագիր չի կնքվել[2]: Արդյունքում նա վերադարձել է «Նեման», որի հետ ստորագրել է նոր պայմանագիր նույն տարվա փետրվարին[3]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2008 Դուբլ Նեման Բելառուս 10 0
2009 Դուբլ Նեման Բելառուս 23 0
2010 Դ1 Նեման Բելառուս 8 0
2011 Դ1 Նեման Բելառուս 11 0
2012 Դ1 Նեման Բելառուս 15 0
2013 Դ1 Նեման Բելառուս 26 0
2014 Դ1 Նեման Բելառուս 18 0
2015 Դ1 Նեման Բելառուս 18 0

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Բելառուսի պատանեկան (մինչև 17 և մինչև 19 տարեկաններ) և երիտասարդական (մինչև 21 տարեկաններ) հավաքականներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]