Ալբերտ Զարացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալբերտ Զարացյան
Ծնվել էհուլիսի 22, 1937(1937-07-22) (82 տարեկան)
ԾննդավայրԹալին, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)

Ալբերտ Քաջազի Զարացյան (հուլիսի 22, 1937(1937-07-22), Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, ռազմադաշտային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Զարացյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին, Թալինում: 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1971 թվականին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում: 1991 թվականին եղել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1986-2007 թվականներին ղեկավարել է Երևանի թիվ 8 հիվանդանոց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան, 1989-1995 թվականներին՝ ԵԲԻ բուժման ֆակուլտետի ավագ կուրսերի դեկան, 1992-2007 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, 1995 թվականին՝ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միության նախագահ և Վիրաբուժության օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության ազգային պատվիրակ և քարտուղար[1]: 2007 թվականից` ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր: 2007 թվականից ղեկավարում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի ծառայությունը[2]:

Աշխատանքները վերաբերում են միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետ վնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերի ուսումնասիրությանը: Համահեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) դասագրքի:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1995

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմադաշտային վիրաբուժություն: Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար, Զարացյան Ալբերտ Քաջազի, Գրիգորյան Ռոլանդ Անաստասի, Երևանի պետական բժշկական համալսարան Մ. Հերացու անվան, Երևան, «Նաիրի», 2000[3]:
  • Применение утлеродных конструкций при остеосинтезе, Ереван, 1991:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 387։
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-06-24 
  3. Զարացյան Ալբերտ Քաջազի (2000)։ Ռազմադաշտային վիրաբուժություն: Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550011928