Ալբերտ Բագիյանց
Ալբերտ Բագիյանց | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Альберт Олександрович Багiянц |
Մասնագիտացում | մարզիչ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1934 |
Ծննդավայր | Թուրքմենաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 4, 1995 (60 տարեկան) |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինա |
Ալբերտ Ալեքսանդրի Բագիյանց (ուկրաիներեն՝ Альберт Олександрович Багіянц, նոյեմբերի 3, 1934, Թուրքմենաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 1995, Խարկով, Ուկրաինա), խորհրդային հայազգի[1] ուկրաինացի մարզիչ։ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1976), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1980)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Բագիյանցը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքմենական ԽՍՀ Չարջոու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Խարկովի մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան)։ 1984-1988 թվականներին աշխատել է որպես Ուկրաինայի կանանց հեծանվասպորտի (մայրուղային) ազգային հավաքականի ավագ մարզիչ, 1988-1995 թվականներին՝ որպես Խարկովի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի (այժմ՝ Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա) հեծանվասպորտի ամբիոնի վարիչ[3]։
Մարզչական կարիերայի ընթացքում նա դաստիարակել է մի շարք ականավոր մարզիկների, այդ թվում՝ իր կնոջը[4]՝ Ալլա Բագիյանցին և Վալերի Մովչանին՝ 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր[2]։
Մահացել է 1995 թվականի հուլիսի 4-ին, Խարկովում։