Ալբերտ Աղազարյան
Ալբերտ Աղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1950[1] |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Մահացել է | հունվարի 30, 2020[2] կամ հունիսի 30, 2020 |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Կրթություն | Բիրզեյթի համալսարանին (1970)[3], Բեյրութի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան (1979) և Birzeit School? |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալբերտ Աղազարյան (1950[1], Երուսաղեմ - հունվարի 30, 2020[2] կամ հունիսի 30, 2020, Երուսաղեմ), հայազգի պատմաբան, երուսաղեմագետ։ Նրա հիմնական աշխատությունները Երուսաղեմի պաղեստինյան պատկանելության վերաբերյալ են։ Տիրապետել է արաբերենի, իսպաներենի, ֆրանսերենի թուրքերենի, անգլերենի, հայերենի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Աղազարյանը ծնվել է Երուսաղեմում, 1950 թվականին։ 1970 թվականին ավարտել է Բիրզեյթ համալսարանը, 1979-2002 թվականին եղել է նույն համալսարանի ընդհանուր հարաբերությունների գրասենյակի տնօրենը։ Եղել է պատմության դասախոս։
1972 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանից (AUB) ստացել է քաղաքագիտության պատվավոր աստիճան։ 1979 թվականին ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանը և ստացել արաբագետի և իսլամագետի մագիստրոսի կոչում[4]։
Ալբերտ Աղազարյանը բազմաթիվ պատմագիտական հոդվածների հեղինակ է։ Չնայած Երուսաղեմի մասին նրա աշխատություններն այնքան էլ շատ չեն, բայց նա համարվել է լավագույն երուսաղեմագետ։
Ալբերտ Աղազարյանը պարգևատրվել է Բելգիայի թագավորի կողմից՝ պաղեստինյան դատը միջազգային հարթակներում տարածելու մեջ իր ներդրման համար։
Նա մահացել է 2020 թվականի հունիսի 3-ին։ Նրա մահվան կապակցությամբ Պաղեստինի մշակույթի նախարաությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ Պաղեստինի ժողովուրդը կորցրեց միջազգային հարթակներւմ հանդես եկող պաղեստինյան դատի ներկայացուցիչներից մեկին։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նույնպես իր ցավակցությունն է հայտնել իր ժողովրդին՝ Ալբերտ Աղազարյանի մահվան կապակցությամբ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ «Բացառիկ հայը՝ մոռցուած իր իսկ ազգին կողմէ - Keghart». keghart.org (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 8. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
- ↑ ՊԱՂԵՍՏԻՆԱՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԼՊԵՐԹ ԱՂԱԶԱՐԵԱՆ ԻՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ ԿՆՔԵՑ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մէջ Իր Մահկանացուն Կնքած Է Պատմաբան Ալպերթ Աղազարեան(չաշխատող հղում)
- Albert-Aghazarian
- Albert Aghazarian
- ALBERT AGHAZARIAN, RIP
- Birzeit University mourns the death of former public relations director, historian Albert Aghazarian
- Մեր Կորուստները. Իր Մահկանացուն Կնքած Է Պատմաբան Ալպերթ Աղազարեան
- Բացառիկ հայը՝ մոռցուած իր իսկ ազգին կողմէ Արխիվացված 2020-03-29 Wayback Machine
|