Աիդա Իսմաիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Իսմաիլովա
 
Կրթություն՝ Bishkek Humanities University? (1999)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1976(1976-12-17) (47 տարեկան)
Ծննդավայր Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղրղզստան

Աիդա Ժեկշենբաևնա Իսմաիլովա (դեկտեմբերի 17, 1976(1976-12-17), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղրղզ կին քաղաքական գործիչ։ «Աթա Ժուրտ հանրապետություն» կուսակցության անդամ։ 2020 թվականի ապրիլի 1-ից երկրի փոխվարչապետն է։ 2015 թվականից Ժոգորկու Քենեշի (խորհրդարան) պատգամավոր է։ Պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության «Արդակ» պատվոգրով, Ղրղզստանի միլիցիոներների ասոցիացիայի «Դաթկա Հայիմ» գերազանցության պատվո մեդալով[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 17-ին Խորհրդային Ղրղզստանի Ֆրունզե քաղաքում (այժմ՝ Բիշքեկ)[2]՝ ուսուցչի ընտանիքում։ Իսմաիլովայի հայրը՝ Ժեքշենբայը, երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, իսկ Ուրգազիևի մայրը՝ Կուզիպան, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ[1]։

1994 թվականին ավարտել Է Բիշքեկ քաղաքի թիվ 62 դպրոցը։ 1994-1999 թվականներին սովորել է Բիշքեկի հումանիտար համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, ստացել «տնտեսագետ-արևելագետ» մասնագիտությունը, մասնագիտացել է Կորեայի Հանրապետության տնտեսության մեջ[1][2]։

1997 թվականին լինելով ուսանող` դասավանդել է կորեերեն Բիշքեկ քաղաքի «Բալասագին» մասնավոր դպրոցում։ 1998-2002 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ (համատեղության կարգով) «Փխուրիլ Քիլ» ընկերությունում, 2002-2005 թվականներին՝ երկրաբանության բնագավառում գլխավոր մենեջեր, թարգմանիչ «Խանուլ» ընկերությունում, 2005-2006 թվականներին՝ որպես թարգմանիչ կորեական «Վենչուր Սի էնդ Սի Պլազա» ընկերությունում և 2006-2008 թվականներին՝ որպես գլխավոր մենեջեր և թարգմանիչ, 2006-2010 թվականներին՝ կորեական «PARK8 OPC» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ։ 2011-2015 թվականներին աշխատել է որպես «Silk road services» ընկերության գլխավոր տնօրեն»[1][2]։

2012 թվականին մասնակցել է անձնագրերի անհատականացման պետական կենտրոնի ստեղծմանը, անհատույց օգնություն է ներգրավել սարքավորումների, ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման տեսքով[1]։

2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Աթա Ժուրտ հանրապետություն» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման պատգամավոր Ժոգորկա Քենեշում (խորհրդարան)։ Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հարցերով կոմիտեի անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցության պատգամավորական խմբի ղեկավարը[1]։

2020 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է փոխվարչապետ[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Исмаилова Аида Жекшенбаевна». Жогорку Кенеш. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Исмаилова Аида Жекшенбаевна — биография». Sputnik. 2019 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]