Աթենական դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթենական դաստիարակության համակարգ Հին Աթենքում, մ.թ.ա. VI–V դարերում։ Նպատակը մարդու ներդաշնակ ու բազմակողմանի զարգացումն էր։ Ցոթ տարեկանից երեխան քերականական դպրոցում սովորում էր կարդալ, գրել, հաշվել։ Ավելի ուշ կամ միաժամանակ հաճախում էր կիթառահարների դպրոց՝ ուսանում երգ, երաժշտություն, արտասանություն։ 13–14 տարեկանից մինչև 16 պալեստրայում զբաղվում էր մարմնամարզությամբ, տիրապետում հնգամարտին։ Այդ դպրոցները մասնավոր էին։ Ազնվատոհմ ընտանիքների զավակները, պատրաստվելով պետական գործունեության, շարունակում էին կրթությունը պետական դպրոցում՝ գիմնասիոնում, իսկ 18–20 տարեկանում՝ անցնում էին ռազմական դասընթաց՝ էֆեբիայում, ուսումնասիրում երկրի օրենքները։ Աղջիկներն ստանում էին միայն ընտանեկան դաստիարակություն։ Աթենական դաստիարակության համակարգում բացառվում էր ֆիզիկական աշխատանքը։ Ստրուկներն ուսման իրավունք չունեին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 128