Ազոտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազոտում, պողպատե առարկաների մակերևութային շերտն ազոտով հագեցնելու քիմիական–ջերմային եղանակ։ Ազոտում բարձրացնում է կարծրությունը (1200, ըստ Վիքերսի), մաշակայունությունը, ինչպես նաև հոգնածության և կոռոզիայի նկատմամբ դիմադրողականությունը։ Իրականացվում է վերջնական մեխանիկական մշակման ենթարկված առարկաներն ամոնիակի միջավայրում տաքացնելով (480–650°)։ Ազոտով հագեցված շերտի խորությունը սովորաբար ստացվում է 0,2–0,4 մմ։ Ազոտում կիրառվում է մինչև 500–600 °C ջերմաստիճանի պայմաններում աշխատող դետալների համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125