Մաշակայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաշակայունություն՝ նյութերի, մեքենաների դետալների և այլ շինվածքների դիմադրությունը շփումից մաշվելու նկատմամբ։ Գնահատվում է շահագործման դեպքում կամ ստենդի վրա փորձարկումներ կատարելիս՝ նյութերի կամ շինվածքների մինչև մաշվելը աշխատելու տևողությամբ։ Շինվածքների մաշակայունության բարձրացմանը նպաստում են դրանց կոնստրուկտիվ կատարելագործումը (մաշակայունության կոմպենսացում, դրա հավասարաչափ բաշխում մակերևույթով են), դետալների շփումը փոքրացնող պայմանների ստեղծումը (յուղում, քսուքանյութերի հատկությունների բարելավում, հղկանյութային ներգործությունից պաշտպանություն և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 258