Ազգային ժապավենային կիսաշրջազգեստի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային ժապավենային կիսաշրջազգեստի օր

Տեսակտոն
ԱմսաթիվՀունվարի 4
Տոնվում է Կանադա
Հաստատվածդեկտեմբեր 2022

Ազգային ժապավենային կիսաշրջազգեստի օր, Կանադայի ազգային տոն, որը նվիրված է ժապավենային կիսաշրջազգեստին, որն ավանդաբար կրում են բնիկ կանայք։ Այն առաջին անգամ նշվել է 2023 թվականի հունվարի 4-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրը ոգեշնչվել է Իզաբելլա Քուլաքի՝ բնիկ աղջկա փորձառությամբ, որը Սասկաչևանի տարրական դպրոցում «պաշտոնական հագուստի օրվա» ժամանակ հագել էր ժապավենային կիսաշրջազգեստ[1], սակայն նրան ասել էին, որ այն չի համապատասխանում «ֆորմալ զգեստի» չափանիշներին։ Այս դիտողությունը սոցցանցերում մեծ արձագանք է առաջացրել, տեղի է ունեցել երթ դեպի դպրոց և դաշնային կառավարության կողմից ժապավենային կիսաշրջազգեստը ճանաչելու կոչ[2][3]։

Սենատոր Մերի Ջեյն ՄաքՔալումը ներկայացրել է S-219 օրինագիծը, որով սահմանվում է Ազգային ժապավենային կիսաշրջազգեստի օր՝ ի պատիվ Իզաբելլա Քուլաքի[4][5]։

ՄաքՔալումի խոսքով՝ այդ օրը «Կանադայում հնարավորություն է ընձեռել բոլորին ճանաչելու, սովորելու և նշելու բնիկների ավանդույթների և մշակույթի արտահայտման կարևորությունը»[1]։

Օրինագիծը ստացել է միաձայն աջակցություն խորհրդարանում և օրենքի ուժ է ստացել 2022 թվականի դեկտեմբերին[4][5]։

Ազգային ժապավենային կիսաշրջազգեստի օրն առաջին անգամ նշվել է 2023 թվականի հունվարի 4-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dickson, Courtney (Jan 04, 2023 5:14 PM EST). «What the first National Ribbon Skirt Day means for the founder of Vancouver Indigenous Fashion Week». CBC News. CBC/Radio-Canada. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  2. «Thanks to one little girl, today we celebrate National Ribbon Skirt Day». Sudbury.com. 2023 թ․ հունվարի 4. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. Christian Allaire (2023 թ․ հունվարի 5). «The First National Ribbon Skirt Day Was a Stylish—And Powerful—Movement». Vogue. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  4. 4,0 4,1 Jennifer Francis (2022 թ․ դեկտեմբերի 23). «National Ribbon Skirt Day bill passed, to be celebrated on Jan. 4». CBC. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  5. 5,0 5,1 «Statement by the Prime Minister on National Ribbon Skirt Day». Prime Minister's Office. 2023 թ․ հունվարի 4. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]