Ազգային թարգմանչաց ճեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային թարգմանչաց ճեմարան
Տեսակճեմարան
Հիմնադրված է1898[1]
Աշակերտներ385

Ազգային Թարգմանչաց ճեմարան, հիմնվել է 1898 թ.-ին, Դամասկոսում՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Երուսաղեմի հայոց պատրիարք Հարություն արքեպիսկոպոս Վեհապետյանի նախաձեռնությամբ։ Ենթակա է Կիլիկիայի կաթողիկոսությանը (մինչև 1929-ը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին)։ Սկզբնապես գործել է որպես մանկապարտեզ, ապա՝ նախակրթարան։ Փակվել է 1915 թ.-ին, վերաբացվել 1919 թ.-ի աշնանը։ 1924 թ.-ին ունեցել է 450, 1930 թ.-ին՝ 600, 1948 թ.-ին՝ 160, 1989 թ.-ին՝ 385 աշակերտ։

Պահվում է սաներից գանձվող կրթաթոշակով, բարեսիրական ընկերությունների և անհատ բարերարների նպաստներով, ինչպես նաև դպրոցի համար կազմակերպված միջոցառումների հասույթներով։ Սիրիայում դպրոցների պետականացումից (1967) հետո առաջնորդվում է պետ. ուսումնական ծրագրով։ Ուսուցումը արաբերեն է, ավանդվում է նաև հայոց լեզու և կրոնի պատմություն (հայերենով)։ Ունի 3 բաժին՝ մանկապարտեզ (3 տարի), նախակրթարան (6 տարի) և միշնակարգ (3 տարի, հիմնադրվել է 1961-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 149
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։