Ազգային թարգմանչաց ճեմարան
Ազգային թարգմանչաց ճեմարան | |
---|---|
Տեսակ | ճեմարան |
Հիմնադրված է | 1898[1] |
Աշակերտներ | 385 |
Ազգային Թարգմանչաց ճեմարան, հիմնվել է 1898 թ.-ին, Դամասկոսում՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Երուսաղեմի հայոց պատրիարք Հարություն արքեպիսկոպոս Վեհապետյանի նախաձեռնությամբ։ Ենթակա է Կիլիկիայի կաթողիկոսությանը (մինչև 1929-ը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին)։ Սկզբնապես գործել է որպես մանկապարտեզ, ապա՝ նախակրթարան։ Փակվել է 1915 թվականին, վերաբացվել 1919 թվականի աշնանը։ 1924 թվականին ունեցել է 450, 1930 թվականին՝ 600, 1948 թվականին՝ 160, 1989 թվականին՝ 385 աշակերտ։
Պահվում է սաներից գանձվող կրթաթոշակով, բարեսիրական ընկերությունների և անհատ բարերարների նպաստներով, ինչպես նաև դպրոցի համար կազմակերպված միջոցառումների հասույթներով։ Սիրիայում դպրոցների պետականացումից (1967) հետո առաջնորդվում է պետական ուսումնական ծրագրով։ Ուսուցումը արաբերեն է, ավանդվում է նաև հայոց լեզու և եկեղեցու պատմություն (հայերենով)։ Ունի 3 բաժին՝ մանկապարտեզ (3 տարի), նախակրթարան (6 տարի) և միշնակարգ (3 տարի, հիմնադրվել է 1961 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 149)։ |