Ազգային թատրոն (Միլան)
Ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Իտալիա |
Գտնվելու վայրը | Միլան |
Կայք | teatronazionale.it |
Teatro Nazionale (Milan) Վիքիպահեստում |
Ազգային թատրոն (Միլան) (իտալ.՝ Il Barclays Teatro Nazionale), թատրոն Միլանում, Իտալիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը բացվել է 1924 թվականին։ Շենքը կառուցվել է ըստ Մաուրո Ռոտայի նախագծի։ «Ազգային թատրոնի» որոշ արդիականացումներ 1979 թվականին իրականացնում է նրա որդին` Ջորդանոն։ Մասնակի վերանորոգումից հետո, թատրոնը 2001 թվականին, գտնվելով Մասսիիմո Ռոմեո Պիպարոյի տնօրինության տակ, փոխում է իր անվանումը` դառնալով «Ventaglio Nazionale»: 2009 թվականին թատրոնն անցնում է «Stage Entertainment Italy» կազմակերպության ենթակայության տակ[1]։ Մյուզիքլների բեմադրության վարձակալության տրամադրման համար շենքում անց է կացվում լուրջ վերակառուցում. փոխվում են բեմի չափսերը, թարմացվում լուսային և ձայնային տեխնիկան, ընդլայնվում բեմի նստատեղերի քանակը` հասցնելով 1500 նստատեղի։ Նաև թարմացվում է թատրոնի մոտ գտնվող Պիեմոնտե հրապարակը, կազմակերպվում է ծառատունկ, տարածքում ավելացվում են քանդակներ և ստորգետնյա ավտոկայանատեղիներ, իսկ թատրոնի և այգու միջև գտնվող հետիոտների ճանապարհը կոչվում է Ջորդանո Ռոտայի անունով։ Նորացված թատրոնի սկզբնական անվանումը «Ազգային թատրոն», բացվում է հոկտեմբերի 24- ին մյուզիկլում «Գեղեցկուհին և հրեշը»[2]։ 2013 թվականի հունիսից թատրոնի անվան մեջ ավելացել է նաև „Barclays“ հավելվածը[3]։
Թատրոնի բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացման ամսաթիվ | Փակման ամսաթիվ | Ներկայացում | Ժանր | Նշումներ |
---|---|---|---|---|
24.10.2009 | 31.05.2010 | «Գեղեցկուհին և հրեշը» (մյուզիքլ) | մյուզիքլ | Իտալական առաջնախաղ |
24.09.2010 | 03.04.2011 | «Մամմա միա» | մյուզիքլ | |
27.10.2011 | 29.04.2012 | «Գործի՛ր, քույրիկ» | մյուզիքլ | |
18.10.2012 | 31.01.2013 | «Շաբաթ երեկոյան դողէրոցք | մյուզիքլ | |
09.10.2014 | 28.12.2014 | «Կեղտոտ պարեր» | մյուզիքլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Company history: Italy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Stagione 2009 — 2010: La bella e la bestia
- ↑ Barclays Teatro Nazionale: Storia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոնի պաշտոնական կայք (իտալ.)