Եղիշե Մանուկյան քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Եղիշե Մանուկյան քոլեջ
Տեսակքոլեջ
ԿարգախոսՀավատք, Կամք, Նվիրում
Հիմնադրված է1963
ՏնօրենԶոհրապ Ղազարյան
Աշակերտներ2002-ին՝ 566, 2014-2015-ին՝ 600
Երկիր Լիբանան
ՏեղագրությունDbayeh?
Կայքymc.me

Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկսեռ 12-ամյա երկրորդական ուսումնական հաստատություն։ Վայելում է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանի հովանավորությունը։ Համարվում է 1963 թվականին Անթիլիասի կաթողիկոսարանի շրջափակում հիմնադրված Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակությունը։ Վերջինս 1981 թվականից աստիճանաբար վերածվել է միջնակարգ վարժարանի։ 1984 թվականին փոխադրվել է Բեյրութից հյուսիս գտնվող Դբայյա արվարձանը և դպրոցի նոր բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով վերանվանվել՝ Ազգային Եղիշե Մանուկյան երկրորդական վարժարան, 1985—1986 թվականներին վերածվել է լիարժեք երկրորդական վարժարանի։ 2002 թվականին ուներ 566 աշակերտ։ Գործում է նաև մանկապարտեզի բաժին, որը 1993 թվականին նորոգվելուց հետո կոչվում է բարերարի մոր՝ Սիրան Մանուկյանի անունով։ Վարժարանի տնօրենն է Մանուշակ Պոյաճյանը (1985 թվականից)։ Լիբանանում ներկայումս գործող դպրեվանքեր ունեն Կիլիկիո կաթողիկոսությունը, Մխիթարյան հայրերն ու Զմմառյան միաբանությունը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը սկսել է գործել որպես Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակություն, ունենալով վաթսուն աշակերտ։

Սահակ Բ Խապայան կաթողիկոսի օրոք, 1930-ական թվականներին, Անթիլիասի Կիլիկիո Կաթողիկոսարանին կից, շրջակայքի հայության երեխաների համար բացված, փոքր դպրոց է՝ Մեսրոպյան Վարժարաբ անունով։

  • 1963 թվականին, Խորեն Ա Բարոյան կաթողիկոսի օրոք, Մարտիկյան նախակրթարանի առաջին տեսուչը եղավ՝ Պետրոս Վրդ. Պերպերյանը։
  • 1965 թվականին, տեսուչի պարտականությունը ստանում է Ներսես Ծ. Վրդ. Բախտիկյանը։
  • 1966 թվականին, Մարտիկյան Վարժարանի տեսչությունը ստանում է Մեսրոպ Արք. Աշճյանը, ում որպես փոխ տեսուչներ օգնում են Օշական Աբղ. Չոլոյան եւ այդ ժամանակ Աբեղա Արամ Քեշիշյան (Մեծի Տանն Կիլիկիո այժմյան Կաթողիկոս)։
  • 1969 թվականին, Լիբանանի Թեմի Ազգային Վարչության Ուսումնական Խորհուրդի կողմից Վարժարանը ղեկավարելու պարտականության է հրավիրվում Սարգիս Չոլոյանը, ով ստանձնում է նախ իբրև ավագ ուսուցիչ, ապա՝ տնօրեն, աշխատում է մինչև 1984 -1985 ուսումնական տարեշրջանի ավարտը։
  • 1981 թվականից սկսած, Մարտիկյան նախակրթարանը քայլ առ քայլ դառնում է միջնակարգ վարժարան։

Այդ տարիներին, վարժարանի աշակերտության թիվը զգալի աճ է ունենում եւ Մայրավանքի տարածքից ներս գտնվող դպրոցի շենքը՝ իր դասարաններով և խաղատեղիով բավարար չէր։

  • 1984 -1985 թվականներին, Գարեգին Բ. Կաթողիկոսի հրամանով, դժվար կացությունից Մարտիկյան Վարժարանը դուրս է գալիս։ Վաչե Մանուկյանի իշխանական նվիրվածությամբ գնված և Կիլիկիո Կաթողիկոսոթյան տրամադրության տակ գտնվող Տպպայի հողերը (10,000 քառ. մետր) և տարածքում գտնվող դպրոցական շենքերը տրամադրվում են Լիբանանի ազգային իշխանությայնը, այնտեղ տեղաոխելու համար Մարտիկյան Ազգային Վարժարանը։ Այս ամենից հետո, վարժարանը անվանվում է բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով, և 1985-1986 թվականներին այն անվանվում է Եղիշե Մանուկյանի երկրորդական վարժարան։
  • 1993 հոկտեմբերին, արդիական մանկապարտեզի պաշտոնապես բացումը կատարվում է, որը կառուցվում է Վաչե Մանուկյանի օգնությամբ, որն էլ կոչվում է Ազգային Սիրան Մանուկյան Մանկապարտեզ։
  • 1985-1986 թվականներին, տնօրենի պաշտոնը տրամադրվում է Տոքթ. Բաբգեն Փափազյանին, և հաջորդ տարվան վարժարանը դառնում է քոլեջ։
  • 1990 փետրվարից սկսած, Բաբկեն Փափազյանի մահից հետե, Օրդ. Մանուշակ Բոյաջյանը շարունակում է դպրոցի տնօրենի պաշտոնը, մինչև իր մահը՝ 2005 թվականի մարտ։

2005 թվականի սեպտեմբերին, դպրոցի տնօրեն է նշանակվում Սեդա Բոյաջյանը։ Իր պաշտոնավարության շրջանում, Րաֆֆի Մանուկյանի նվիրաբերությամբ հնարավոր է դառնում ներկել քոլեջի ամբողջ կառույցը։ Հիմնովին փոփոխվում է դպրոցի ուսուցչական կազմը, և վերանորոգվում է քոլեջի բակը։

  • 2011 թվականի սեպտեմբերին, Զոհրապ Ղազարյանը նշանակվում է տնօրեն։
  • 2011-2012 թվականներին, սկսվում է բոլոր դասասենյակների վերանորոգման աշխատանքները։ Նախարթակրանի և միջնակարգի դասասենյակներում, դրվում են՝ «Interactive Board»-եր, մանկապարտեսի դասասենյակները ներկվում են, վերանորոգվում է նաև կահույքը։ Դպրոցի բակում կառուցվում և խոտով է ծածկվում ֆուտբոլի դաշտը։ Վերանորոգվում է բասկետի դաշտը։
  • 2012 թվականի ամռանը, սկսվում է «Ուրախ ամառ 1» դպրոցական ծրագիրը, որին հաջորդում են «Ուրախ Ամառ 2»ը և 3ը։
  • 2014 թվականի դեկտեմբորին, բացվում է քոլեջի «Ժան Ապաջյան» արդիական գրադարանը։
  • 2014-2015 թվականներին, քոլեջը ունի 600 աշակերտ, 57 ուսուցիչ եւ 17 պաշտոնյա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]