Ազատ Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազատ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ազատ Հակոբյան (1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ ինքնուս կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ Հակոբյանը ծնվել է 1910 թվականին Թիֆլիս քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1932 թվականին։ Աշխատել է որպես կառուցող, ինժեներ։
1954 թվականին 1954 թվականից հեռակայել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան համամիութենական ժողովրդական տանը կից գործող երաժշտական ուսումնարանի դասընթացներին, որն ավարտել 1958 թվականին։ Հորինել է մի քանի տասնյակ տարբեր ժանրի երգեր՝ քնարական, կատակային, աշխատանքային, մանկական, քայլերգեր։ Գրել է «Կովածաղիկ» չորս գործողությամբ երաժշտական կատակերգությունը՝ թատերագետ Արարատ Բարսեղյանի տեքստով[1]։ Գրել է աշխատություններ դաշնամուրի, թավչութակի, սիմֆոնիկ նվագախմբի համար։ Առավել հայտնի են Ազատ Հակոբյանի «Հանուն առատության», «Անուշ յար», «Գարնան ջրեր», «Ինչու թողիր ինձ մենակ», «Սպասում եմ քեզ», «Ծիծեռնակեր» և այլ երգեր ու պարեղանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 134