Ազատության հրապարակ (Տոլյատի)
| Ազատության հրապարակ | |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Տոլյատի |
| Մասն է | street in Tolyatti? |
| Միանում է | Pushkin Street, Togliatti?, Zhilina street?, Karl Marx street (Tolyatti)? և Molodezny bulvar? |
| Մակերես | ![]() |
![]() | |
53°30′49″N 49°24′34″E / 53.5135°N 49.4094°E Ազատության հրապարակ (ռուս.՝ Площадь Свободы), հրապարակ Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Կենտրոնական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատության հրապարակը դարձավ առաջին վայրերից, որտեղ սկսեցին կառուցել նոր Ստավրոպոլ քաղաքը։ Ըստ նախնական ճարտարապետական նախագծերի՝ Ալեքսանդր Պուշկինի անունը կրող հրապարակում և նրան հարակից Պուշկինի բուլվարում նախատեսվում էր կառուցել շինություններ, սակայն ավելի ուշ իրականացվել է այն կառուցող կոմերիտականների գաղափարը՝ նոր հրապարակի կենտրոնում տեղադրել «Ազատության համար մարտնչողների» կոթող (այժ՝ Փառքի կոթող)՝ ի պատիվ հերոս-ընկերների և տարածքը հայտնի դարձավ որպես Ազատության հրապարակ, իսկ Պուշկինի բուլվարը դարձավ Երիտասարդական։ Պուշկինի անունով մնաց մի փոքր փողոց, որը հրապարակը սահմանափակում է հարավարևելյան կողմից[1]։
Ազատության հրապարակի համալիրը բաղկացած է մի քանի շենքերից, որոնք կառուցված են ստալինյան կլասիցիզմի ոճով։
- Մշակույթի տուն, այժմ՝ «Պիլիգրիմ» տիկնիկային թատրոն, սկզբում ունեցել է 400 նստատեղ, ընդլայնվել է մինչև 500 տեղ (1958 թ., ճարտարապետ՝ Շարոնով)
- Ստավրոպոլի քաղգործկոմ, այժմ՝ Տոլյատիի քաղաքապետարան (1955-1959 թթ., կառուցել է № 3 շինվարչությունը, ընդունվել է Պետական հանձնաժողովի կողմից, հուլիսի 25, 1959 թ.)
- Ստավրոպոլի մարզի վարչակազմի շենք (1957-1958 թթ., Ուրբանիստիկայի ինստիտուտի նախագիծ)
- Կույբիշևյան մասնաճյուղի շենք «Սարատովգիպրոգորսելստրոյ»
- Բնակելի տներ (1958-1959 թթ.)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստավրոպոլի մարզի վարչակազմի շենք
-
Տոլյատիի քաղաքապետարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ансамбль застройки площади Свободы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.

