Աերենքիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աերենքիմա Schoenoplectus tabernaemontani-ի ցողունում

Աերենքիմա (կամ Էրենքիմա), բույսերի օդատար հյուսվածք է, կազմված է բջիջներից, որոնք իրար միացած են այնպես, որ նրանց միջև մնում են օդով լցված դատարկ տարածություններ։

Որոշ դեպքերում այն դիտարկվում է որպես հիմնական պարենքիմայի տարատեսակ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերենքիման կազմված է սովորական պարենքիմատիկ կամ աստղաձև բջիջներից, որոնք միմյանց հետ միացած են ելուստներով։ Բնորոշվում է միջբջջային տարածությունների առկայությամբ։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսի օդատար հյուսվածք հանդիպում է ջրային և ճահճային բույսերի մոտ, այն ունի երկակի նշանակություն։Առաջին հերթին հանդիսանում է օդային պաշարների պահեստատեղի՝ նախատեսված գազափոխանակության բավարարման համար։ Բույսերի մոտ, որոնք ամբողջությամբ ջրի մեջ են խորասուզված, գազափոխանակության պայմանները նվազ նպաստավոր են, քան ցամաքային բույսերի մոտ։ Այն դեպքում, երբ վերջիններս ամբողջությամբ շրջապատված են օդով, ջրային բույսերի համար օդի քանակը շրջապատող միջավայրում բավականին քիչ է և կլանվում է արտաքին շերտի բջիջների կողմից, իսկ դեպի առավել խորանիստ օրգաններ այն այլևս չի հասնում։Բույսն իրեն անհրաժեշտ գազափոխանակությունն ապահովում է երկու եղանակով. ավելացնում է իր օրգանների մակերեսը՝ նրանց զանգվածի փոքրացմամբ կամ իր հյուսվածքների ներսում կուտակում է օդային պաշարներ։

Գազափոխանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կողմից շատ բույսերի մոտ ստորջրյա տեևները շատ ուժեղ քայքայված են, ինչպես օրինակ ջրային գորտնուկի մոտ (Ranunculus aquatilis), Ouvirandra fene s tralis:

Մյուս կողմից օրգանների՝ առավել ամուր լինելու դեպքում, դրանք իրենցից ներկայացնում են օդով լցված սպունգանման զանգված։ Օրվա ընթացքում,երբ ասիմիլյացիայի շնորհիվ բույսերն անջատում են թթվածին մի քանի անգամ ավել, քան դա անհրաժեշտ է շնչառության համար, այդ անջատված թթվածինը կուտակվում է աերենքիմայի խոշոր միջբջջային տարածություններում։ Արևոտ եղանակին անջատված թթվածնի նկատելի քանակ, չտեղավորվելով միջբջջային տարածություններում, հյուսվածքներում առկա պատահական բացվածքների միջով դուրս է գալիս արտաքին միջավայր։ Գիշերը, երբ ասիմիլյացիայի գործընթացը դադարեցվում է,պահեստավորված թթվածինը ծախսվում է բջիջների շնչառության համար, իսկ աերենքիմայի օդատար խորշերում բջիջների կողմից անջատվում է ածխաթթու գազ, որն իր հերթին ծախսվում է ցերեկը ասիմիլյացիայի համար։

Ինչ վերաբերում է ճահճային բույսերին, ապա շնչառության իմաստով համեմատաբար անբարենպաստ պայմաններում են գտնվում նրանց արմատները։ Ջրային շերտի տակ, ջրով ներծծված հողում, կատարվում են տարբեր բնույթի խմորման և փտման գործընթացներ։ Հողի ամենավերին շերտերում թթվածինն արդեն ամբողջովին կլանված է, դրանից հետո ստեղծվում են անաէրոբ կյանքի պայմաններ, թթվածնի բացակայության պայմաններում։Ճահճային բույսերի արմատները այդպիսի պայմաններուևմ չէին կարող գոյատևել, եթե նրանց տրամադրության տակ չլիներ օդի ավելորդ պաշար՝ կուտակված աերենքիմայում։

Ճահճային և կիսով չափ ջրի մեջ սուզված բույսերի տարբերությունը ամբողջությամբ ջրի մեջ սուզված բույսերից այն է, որ աերենքիմայի ներսում գազերի թարմացումը կատարվում է ոչ միայն հյուսվածքների գործունեության, այլև դիֆուզիայի շնորհիվ։ Վերգետնյա օրգաններում միջբջջային համակարգը բազմաթիվ մանր բացվածքների միջոցով բացվում է դուրս, որոնց միջով դիֆուզիայի ճանապարհով միջբջջային տարածությունների և արտաքին միջավայրի օդը բաղադրությամբ հավասարեցվում է։

Տեսակարար կշռի փոքրացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերենքիմայի երկրորդ խնդիրը բույսի տեսակարար կշռի փոքրացումն է։ Բույսը ջրից ծանր է, աերենքիման բույսի համար լողափամփուշտի դեր է կատարում, որի շնորհիվ անգամ բարակ, մեխանիկական տարրերից զուրկ օրգանները պահվում են ջրի մեջ և չեն ընկնում ջրի հատակը։ Օրգանների պահումը բույսի համար առավել նպաստավոր պայմաններում,ի տարբերություն ցամաքային բույսերի, որոնց մոտ կատարվում է մեխանիկական տարրերի զանգվածի մեծացմամբ, ջրային բույսերի մոտ կատարվում է աերենքիմայում օդի քանակի ավելացմամբ։

Աերենքիմայի այդ երկրորդ խնդիրը հատկապես լավ է արտահայտված լողացող տերևների մոտ, որտեղ շնչառության պահանջները կարող են բավարարվել նաև առանց աերենքիմայի օգնությամբ։ Միջբջջային օդատար ուղիների առատության շնորհիվ տերևը ոչ միայն լողում է ջրի վրա, այլև կարողանում է պահել որոշակի ծանրություն։ Այս հատկությամբ հատկապես աչքի են ընկնում Victoria regia-ի հսկայական տերևները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]