Պոպկորն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | նախուտեստ |
---|---|
Ենթատեսակ | նախաճաշիկ և Սնուցում |
Առաջացման երկիր | Ամերիկա |
Հիմնական | corn kernel? |
Popcorn Վիքիպահեստում |
Ադիբուդի (նաև՝ Պոպկորն, Բովհատ, Բոհրած կորեկ), «Zea mays everta» տեսակի եգիպտացորենի հատիկներից պատրաստվող ուտելիք։
Պատրաստման ձևը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն սովորաբար պատրաստում են թավայի մեջ։ Սկզբում թավան տաքացնում են, այնուհետև եգիպտացորների հատիկները լցնում և սպասում 5-10 րոպե։ Այդ ընթացքում հատիկները ճայթում են և դառնում ադիբուդի։ 1984 թվականից գործածության մեջ է դրվել հատուկ միկրոալիքային վառարան, որը կարողանում է միանգամից մեծ քանակությամբ ադիբուդի պատրաստել։ Պոպկորները հայտնի են որպես կինոթատրոնների, սպորտային իրադարձությունների և այլ միջոցառումների ընթացքում հանդիսատեսի կողմից օգտագործվող ուտելիք։
Ճայթման ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոշտ եգիպտացորենի արտաքինը կոշտ է, ներքինը` փափուկ և փոքր քանակությամբ ջուր է պարունակում։ Ջերմության բարձրացման հետևանքով այդ ջուրը գոլորշիանում է, սակայն քանի որ այն շրջապատված է եգիպտացորենի միջուկով, ջրի գոլորշին ճնշում է գործադրում եգիպտացորենի հատիկի միջուկի վրա։ Այդ ճնշումը ընդլայնում է միջուկը և արտամղում այն դուրս։