Ուիլյամ Ադամ
Ուիլյամ Ադամ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1689[1][2][3][…] |
Ծննդավայր | Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա |
Մահացել է | հունիսի 24, 1748[4][5] |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Duff House? |
![]() |
Ուիլյամ Ադամ (անգլ.՝ William Adam, 1689[1][2][3][…], Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա - հունիսի 24, 1748[4][5], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի ճարտարապետ, որմնադիր, ձեռնարկատեր, նեոդասական ոճի հիմնադիր և ճարտարապետական նորաձևության օրենսդիր։ Համարվել է Շոտլանդիայում իր ժամանակի գլխավոր և ունիվերսալ ճարտարապետը։
Նա աշխատել է բարոկկո և պալադական ոճերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Քրանսթոունի՝ երրորդ լորդ Քրանսթոունի թոռն է (մոր կողմից)։ 15 տարեկանում Ու. Ադամն ավարտել է դպրոցը, այնուհետև ուսանել է սըր Ուիլյամ Բրյուսի մոտ։ Դրանից հետո, շնորհիվ իր որմնադիր հոր, սկսել է յուրացնել քարի որմնադրության արվեստը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/2003-06-06_-_Aberfeldy_01.jpg/220px-2003-06-06_-_Aberfeldy_01.jpg)
1714 թվականին Գլեդնիից լորդ Ուիլյամ Ռոբերտսոնի հետ համատեղ կազմակերպել է որմնադիրների ընկերակցությունը, կազմակերպել աղյուսների արտադրություն, մեծ պատվեր ստացել նիդեռլանդացի պատվիրատուներից։ 1717 թվականին դարձել է Քըրքելդի որմնադիրների գիլդիայի անդամ։ Հետո երեք տարի շրջագայել Ֆրանսիայում և Նիդեռլանդներում։
Ուիլյամ Ադամը իր ժամանակի ամենաառաջին շոտլանդացի ճարտարապետներից մեկն էր, որի ճարտարապետական ոճը, սկիզբ առնելով պալադիզմից, ոգեշնչված են մայրցամաքային ճարտարապետությամբ և առանձնանում են շատ մանրամասնություններով։ Իր կարիերայի ընթացքում Ու. Ադամին հաջողվել է նախագծել և կառուցել բազմաթիվ տներ և հասարակական շենքեր՝ հանդես գալով որպես կապալառու և ճարտարապետ։
Ջոն, Ռոբերտ և Ջեյմս Ադամների հայրն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/127566
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Colvin, Howard (1978) A Biographical Dictionary of British Architects, 1600—1840, John Murray(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ադամ» հոդվածին։ |
|