Ուիլյամ Բրյուս (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Բրյուս (ճարտարապետ)
Sir William Bruce.jpg
Ծնվել է1630[1][2]
ԾննդավայրBlairhall, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 1, 1710(1710-01-01)
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան
Ուշագրավ աշխատանքներKinross House?, Hopetoun House? և Հոլիռուդհաուզ
William Bruce Վիքիպահեստում

Ուիլյան Բրյուս, 1-ին Բարոնետ (անգլ.՝ Sir William Bruce of Kinross, 1st Baronet (1630 թվական1 հունվարի 1710 թվական) — շոտլանդացի ճարտարապետ, շոտլանդական պալլադիանիզմի հիմնադիրներից մեկը»[3]: Ժամանակակիցների խոսքով նա հանդիսանում էր «Շոտլանդիայում դասական ճարտարապետության իրական հիմնադիրը»: Նրան հաճախ համեմատում են այնպիսի անվանաի ճարտարապետների հետ, ինչպես Ինիգո Ջոնսը և Քրիստոֆեր Ռենը:

Ճարտարապետի մանուկ հասակից, երիտասարդությունից, ինչպես նաև ծննդյան օրվա մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Ապրել է Ռոտերդամում, որտեղ զբաղվել է վաճառականությամբ: Ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Ստյուարտների և Չարլզ II-ի տան վարակառուցմանը 1659 թվականին: Թագավորին նվիրվածության համար նշանակվել է «թագավորական ճարտարապետի» պաշտոնին (անգլ.՝ Surveyor General of the King's Works in Scotland): Իր հովանավորն էր Ջոն Մեյտլենդը (անգլ.՝ John Maitland, 1st Duke of Lauderdale), ով այդ ժամանակ Շոտլանդիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր: Իր հովանավորության ներքո Բրյուսը Շոտլանդիայի թագավորի օրոք դարձավ պառլամենտի, իսկ շուտով նաև Գաղտնի խորհրդի անդամ (անգլ.՝ Privy Council of Scotland):

Չնայած պրոֆեսիոնալ բանիմացություն և գիտելիքների պակասին՝ Բրյուսը դարձավ իր ժամանակի ամենահայտնի շոտլանդական ճարտարապետներից մեկը: Նա աշխատում էր փորձառու որմնադիրների և պրոֆեսիոնալ շինարարների հետ: Սկսած 1660 թվականից նա կառուցել և վերականգնել է մի շարք առանձնատներ, այդ թվում Տեռլեստանի ամրոցը, որը պատկանում էր դուքս Լաուդերդելին, և Հոպտոնի կալվածքը: Իր ամենահայտնի աշխատանքների թվին է պատկնում Կինրոսսի դղյակը՝ կառուցված Բրյուսի կողմից 1675 թվականին Լոխ-Լիվեն լճի մոտ:

Կառլ II-ի մահից հետո Բրյուսը զրկվում է քաղաքական ազդեցությունից, իսկ հետագայում Վիլհելմ III Օրանացու և Մարիա II-ի հրամանով ձերբակալվել է յակոբիզմի մեջ մեղադրանքով: Այնուամենայնիվ նա շարունակում է զբաղվել ճարտարապետությամբ՝ այդ թվում աշխատելով նաև յակոբինների կողմնակիցների պատվերներով:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]