Ագրոլիզինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ագրոլիզինգ», լիզինգային վարկային կազմակերպություն, ստեղծվել է 1999 թվականին՝ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի շրջանակներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ստացել է ՀՀ-ում լիզինգային և վարկային գործունեության լիցենզիա։ Նպատակը վարկավորման և ֆինանսային վարձակալության միջոցով ՀՀ-ում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում փոքր ու միջին բիզնեսի խթանումն է։ Իրականացրել է լիզինգային և վարկային ծրագրեր, տրամադրել է սարքավորումների ընտրության, տեղադրման, թողարկման ու շահագործման խորհրդատվական ծառայություններ։ Տրամադրում է սարքավորումներ և վարկեր՝ նորաստեղծ արտադրության կազմակերպման, ինչպես նաև գործող արտադրության ընդլայնման, գյուղատնտեսության զարգացման համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։