Ագրխոտուկ
Արտաքին տեսք
Agrostis canina-ի ծաղկաբույլը[1], ագրխոտուկ ցեղի տիպիկ ներկայացուցիչը | ||||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Agrostis L., nom. cons.[2] | ||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Ագրխոտուկ (լատիներեն՝ Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում 7 տեսակ, ագրխոտուկ կարմիր (a. rubra ), ագրխոտուկ հսկա (a. gigantae ) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահիճներում, ջրամբարների և գետերի ափերին։
Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները տափակ են, անհարթ։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ընթերցե՛ք «ագրխոտուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրխոտուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրխոտուկ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |